«Առաջընթաց» է, որ վերջապես ՔՊ-ականներից մեկը խոսեց երկրում գործարան կառուցելու և արտադրություն հիմնելու մեր օրակարգի մասին. «Մեր Ձևով»-ի խոսնակը՝ ՔՊ-ական պատգամավորին

Ռիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց. գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ արձագանքելով ՔՊ–ական Սիսակ Գաբրիելյանին։

Մարիաննա Ղահրամանյանը նաև տեսանյութ է հրապարակել՝ դիտարկմամբ.

«Ահա թե ինչ տեսք է ունեցել Ռիո մոլի տարածքը, մինչև 2017 թվականը` Սամվել Կարապետյանի ներդրումը։

Իհարկե, «առաջընթաց» է, որ վերջապես ՔՊ-ականներից մեկը խոսեց երկրում գործարան կառուցելու և արտադրություն հիմնելու մեր օրակարգի մասին, բայց ՔՊ-ական պատգամավորին հուշեմ` 2017 թվականից հետո Տաշիր Գրուպը ոչ թե մեկ, այլ մի քանի գործարան է կառուցել։

Իսկ Ռիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց։ Բայց, Սիսակ Գաբրիելյանը, ՔՊ-ական չէր լինի, եթե Հ1-ի ռեպորտաժը, որից օգտվել է, չֆիլտրեր ու այս փաստը միտումնավոր բաց չթողներ։ Այնպես որ, իրենք շարունակելու են աղմկել, Սամվել Կարապետյանը` կառուցել։

Հ.Գ.

Իշխանական պատգամավորին մի բան էլ հիշեցնեմ` մինչև 2017թ-ը, Ռիո մոլի կառուցումը, իր հիշատակած ավերակ գործարանի տարածքը Սարալանջի պողոտան երկու մասի էր բաժանել։ Դա փաստող լուսանկարն էլ Մեկնաբանության մեջ եմ թողնում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031