Պարեկները Սյունիքի մարզում բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք
Ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները. հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Դեկտեմբերի 6-ին Կապան քաղաքում ծառայություն իրականացնելիս պարեկները Շահումյան փողոցում նկատել են, որ կայանված «ԿամԱԶ»-ի թափքից փայտանյութ են բեռնաթափում։Կապան քաղաքի բնակիչ 34-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել ժամկետանց փաստաթուղթ։
Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
