
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 34, մահվան՝ 7 նոր դեպք

Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 670-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 4438 է:
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Մայիսի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1082 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5520-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 227 է, ընդհանուր առողջացածներինը՝ 213 208, փաստացի բուժվողներինը՝ 3942 (մեկ օրում նվազել է 200-ով): Մեկ օրում արվել է 2655 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 083 960 թեստ: