ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հոսպիտալացված երեխաների բուժման ընթացքի վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում այս պահին բուժօգնություն է շարունակում ստանալ «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հունիսի 8-9-ին հոսպիտալացված 10-ը երեխա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը.
Նշվում է, որ բժիշկները երեխաների վիճակը գնահատում են բավարար:

Նախարարությունը հիշեցնում է, որ երեխաները բժշկական կենտրոն են ընդունվել փսխում, սրտխառնոց, ջերմություն ախտանշաններով: Միևնույն ժամանակ, հունիսի 9-ի դրությամբ` Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։

Մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ գործակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930