Երևանում «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց

«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց։

Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է ստացել, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան՝ սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Բժշկական զննության արդյունքում նրանց մոտ նախնական ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։

Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։

Աշխատանքներն ընթացքի մեջ են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930