Ուկրաինայում տարեսկզբից գրեթե 44 հազար մարդ է հիվանդացել կարմրուկով

Ուկրաինայում տարեսկզբից գրեթե 44 հազար մարդ է հիվանդացել կարմրուկով, նրանցից 16-ը մահացել են: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

«Տարեսկզբից (2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչեւ 2019 թվականի ապրիլի 25-ը) կարմրուկով հիվանդացել է 43 հազար 783 մարդ՝ 20 հազար 359 չափահաս եւ 23 հազար 424 երեխա: Կարմրուկի հետ կապված բարդացումներից մահացել է 16 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում կարմրուկով հիվանդացել է ավելի քան 2,2 հազար հոգի: Հիվանդանալու դեպքերի մեծ մասը գրանցվել է Կիեւում, Տեռնոպոլսկի, Խմելնիցկիի, Կիեւի մարզերում: Ընդհանուր առմամբ կարմրուկի բռնկման սկսվելուց ի վեր գրանցվել են 100 հազար հիվանդացածներ, նրանցից 37-ը մահացել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս