Ավստրալիայում մայրը դստերը քաղցկեղից փրկել է լուսանկարի շնորհիվ. Daily Mail

Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի բնակչուհի Քելի Փերենը հնգամյա դստեր լուսանկարում չարորակ ուռուցքի նշան է նկատել: Այդ մասին գրել է Daily Mail-ը: Կնոջ խոսքով՝ ինքը տագնապ է բարձրացրել, երբ դստեր՝ բռնկմամբ արված լուսանկարում տարօրինակ լուսարձակում է նկատել մայն մեկ աչքի բիբի մեջ:

«ես չէի կարողանում գտենլ դրա բացատրությունը: Ամբողջ ժամանակ հարցնում էի մարդկանց, թե նրանք լուսարձակում տեսնում են արդյոք, բայց ոչ ոք այն չէր նկատում, որովհետեւ այն արագորեն անհետանում էր»:

Փերենը դիմել է բժիշկների, որոնք դստեր մոտ ախտորոշել են ռետինոբլաստոմա՝ հազվագյուտ տեսակի չարորակ գոյացություն: Բժիշկները հեռացրել են երեխայի աչքը եւ պրոթեզ դրել: Բժիշկները պատմել են, որ ռետինոբլաստոման, որպես կանոն, աշխտորոշում են մինչեւ երեք տարեկան երեխաների մոտ: Նրանք ծնողներին հորդորել են զգոնություն հանդես բերել, եթե երեխայի լուսանկարում նման լուսարձակում է նկատվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս