Այսուհետ լիցենզավորվող բոլոր բժշկական հիմնարկները կստուգվեն

Այսուհետ լիցենզավորվող բոլոր բժշկական հիմնարկները կստուգվեն: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը՝ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության եզրակացության քննարկման ժամանակ:

Ըստ նրա՝ դեռ 2014 թ. ստուգումների համար սահմանվել է ընտրանքային եղանակը և ստուգվել է լիցենզավորվողների միայն 20%-ը:

«Անթույլատրելի է ընտրողական ստուգումը»,- ասաց փոխնախարարը:

Հաշվեքննիչ պալատը, հիշեցնենք, ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ նժշկական օգնության և սպասարկման գործունեության լիցենզավորման իրականացման նպատակային արդյունավետության սկզբունքը խախտվել է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031