Բաժիններ՝

Երբ և ինչպես է որոշվում երեխայի սեռը, ինչպես պլանավորել այն՝ գիտականորեն հիմնավորված մեթոդ

Երեխան տղա կլինի՞, թե՞ աղջիկ: Մասնավորապես՝ Հայաստանում այս հարցը խիստ է դրված: Մեծ մասը ցանկանում են, որ իրենց առաջնեկը տղա լինի: Այս խնդիրը ունի նաև իր ցավոտ կողմերը, ինչի պատճառով Հայաստանում սելեկտիվ աբորտների թիվը տարեցտարի աճում է: Aroxj.am-ի փոխանցմամբ՝ կան բազմաթիվ ազգային ու ավանդական մեթոդներ, որոնցով, ըստ ժողովրդական մոտեցումների, հնարավոր է ծրագրել ապագա երեխայի սեռը: Սակայն կայքը ներկայացնում է գիտականորեն հիմնավորված մեթոդը: Եվ այսպես՝ ինչպես անել, որպեսզի ծնվի աղջիկ կամ տղա, ինչպես ծրագրել դա:

Ինչպես կարելի է պլանավորել ապագա երեխայի սեռը
Ամենապարզ ձևերից մեկը դա կնոջ մոտ օվուլյացիայի ժամկետների հաշվարկն է: Բեղմնավորումը կարող է իրականանալ միայն այն դեպքում, երբ ձվաբջիջը դուրս գա ձվարանից: Եթե դուք սեռական հարաբերություն եք ունեցել օվուլյացիայից մի քանի օր առաջ, ապա հավանականությունը, որ կծնվի աղջիկ, ավելի մեծ է, իսկ եթե սեռական հարաբերությունը համընկել է օվուլյացիայի, այսինքն՝ ձվաբջջի ձվարանից դուրս գալու հետ, կամ դրանից մի քանի օր անց է, ապա հավանականությունը մեծ է, որ կծնվի տղա:

Պատճառն այն է, որ կնոջ քրոմոսոմը ավելի ծանր է, դանդաղաշարժ: Միաժամանակ տղամարդու այն սերմը, որը կրում է տղայի ինֆորմացիան ավելի արագաշարժ է, իսկ աղջկանը՝ ավելի, դանդաղաշարժ, բայց նաև ավելի դիմացկուն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս