Բաժիններ՝

Ինչպես քաղցրավենիք օգտագործել՝ խուսափելով դրա բացասական հետևանքներից

Ինչպես է հնարավոր չհրաժարվել քաղցրեղենից՝ միաժամանակ չվնասելով առողջությունն ու կազմվածքը: Խորհուրդներ՝ դիետոլոգներից.

Առանց շաքարի՝ չի նշանակում՝ անվնաս: Ներկայումս արտադրողները շատ ապրանքների պիտակների վրա գրում են «առանց շաքարի», սակայն դա դեռեւս չի նշանակում՝ անվնաս: Շաքարի փոխարեն օգտագործվող ֆրուկտոզը մասնագետները նույնքան վտանգավոր են համարում թե առողջության, թե կազմվածքի համար:

Մեղրը մինչեւ 42 °С տաքացնելիս, կորցնում է իր օգտակար հատկությունը, իսկ 60 °С-ից բարձր ջերմաստիճանի դեպքում այն անգամ վտանգավոր է: Ուստի խորհուրդ է տրվում այն օգտագործել առանց ջերմային մշակումների:

Դեսերտը խորհուրդ է տրվում սկսել աղցանից: Թարմ բանջարեղենը պարունակում է օգտակար ֆերմենտներ, որոնք օգնում են յուրացնել քաղցր դեսերտը:

Ալյուրի, շաքարի, ընկուզեղենի, կարագի, ձվի խառնուրդները ծանր են օրգանիզմի համար եւ մարսողության խնդիրներ կարող են առաջացնել: Տորթերի փոխարեն ավելի լավ է նախապատվությունը տալ ավելի թեթեւ քաղցրավենիքին՝ չիր, բանան, ընկույզ:

Երբեմն ավելի լավ է շոկոլադ օգտագործել, քան մրգեր: Շատերը որպես օգտակար դեսերտ ընտրում են միրգը, սակայն թարմ մրգերն ու հատապտուղներն օգտակար են միայն քաղցած ժամանակ՝ չխառնելով այլ սննդամթերքի հետ: Մրգերը պետք է ուտել մինչեւ ճաշը, ոչ թե դրանից հետո: Իսկ դեսերտի համար կարող է օգտակար լինել սեւ շոկոլադի մի կտորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս