Բուժում Գերմանիայում. Կրծքավանդակի վիրաբուժության կլինիկա
Ֆրայբուրգի կրծքավանդակի կամ թոքային վիրաբուժության համալսարանական կլինիկան հանդիսանում է Եվրոպայի խոշորագույններից մեկը: Տարեկան այստեղ անց են կացվում մոտ 3000 վիրահատություն, սրանց թվում հիմնական են համարվում բարդագույն տորակալ միջամտությունները:
Բաժանմունքի հիմնական սպեկտորն ընդգրկում է թոքի կամ կրծքավանդակի շրջանում ուռուցքների վիրահատությունները, և Եվրոպայում նմանատիպ մասնագիտացված կենտրոններից առանձնանում է նրանով, որ այստեղ կիրառվում է համալիր բուժում կամ բուժման միջգիտակարգային հայեցակարգ:
Այս բաժանմունքն ու վիրահատարանները զինված են բժշկական նորագույն տեխնիկայով ու սարքավորումներով, աշխատում են բարձր տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են ընձեռում անցկացնել բարդագույն վիրահատություններ: Տարբեր ուղղվածությունների բժիշկ-մասնագետները կազմում են համալիր բուժման պլանը: Դրանք ոչ միայն բժիշկ-թոքաբաններ են, այլ նաև կարդիովիրաբույժներ:
Բաժանմունքում աշխատում են մոտ 40 որակավորված բժիշկներ, որոնք մասնագիտացած են կրծքավանդակի վիրաբուժության տարբեր ուղղություններով: Նրանք աշխատում են ոչ միայն վիրահատարաններում, այլ նաև անցկացնում են էնդոսկոպիկ միջամտություններ, հոգ են տանում ստացիոնարում բուժվող հիվանդների մասին:
Տարեկան կտրվածքով բաժանմունքում վիրահատվում են մոտ 3500 հիվանդ, որոնցից 900 բարդ աստիճանի տորակալ վիրաբուժական միջամտություններ են:
Կրծքավանդակի, թոքերի և բրոնխների հիվանդությունների հստակ ախտորոշման համար հատուկ լաբորատորիաները էնդոսկոպիայի և համալսարանական կլինիկայի այլ բաժանմունքների հետ համատեղ անց են կացնում բոլոր հնարավոր հետազոտությունները՝ կոմպյուտերային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա, վենտիլացիոն պերֆուզիոն սցինտիգրաֆիա, ինչպես նաև սրտի ինվազիվ և ոչ ինվազիվ դիագնոստիկա:
Ֆրայբուրգի կրծքավանդակի կամ թոքային վիրաբուժության համալսարանական կլինիկան մեծ փորձ է կուտակել ստենտային իմպլանտանտներով իրականացվող օպերատիվ ինվազիվ բրոնխոսկոպիայի, կրիոթերապիայի՝ սառցաբուժության, շնչափողի, բրոնխների ստենոզների և կերակրաշնչափողային խուղակների ժամանակ և էնդոտրախեալ և էնդոբրոնխիալ ուռուցքների բուժման լազերային մեթոդների բնագավառում:
Բրոնխոգեն քաղցկեղի և միջնորմի ուռուցքի զարգացման ստադիայի որոշման համար կիրառվում է վիդեո-մեդեո-ստենոսկոպիա: Նորագույն մեթոդներին զուգահեռ, ինչպիսիք են վիդեողեկավարվող տորոսկոպիան, կիրառվում է օնկոլոգիական վիրաբուժության ողջ սպեկտրում միջնորմի բրոնխոգեն քաղցկեղի, թոքերի մետաստազների, կրծքային պատի ուռուցքների դեպքերում:
Մեծ ուշադրություն է դարձվում բարդ թերապևտիկ կոմպլեքսի մշակմանը, այն է՝ քիմիոթերապիան, ճառագայթային թերապիան և վիրահատական միջամտությունները: Դրա համար ստեղծված է բազմաթիվ ուղղությունների տորակալ կենտրոն:
2003թ. մարտին կլինիկայում առաջին անգամ անցկացվեց թոքերի երկկողմանի փոխպատվաստում: Այդ ժամանակներից ի վեր Ֆրայբուրգի կրծքավանդակի կամ թոքային վիրաբուժության համալսարանական կլինիկայում իրականացվել են բավական մեծ քանակի փոխպատվաստումներ:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև հետազոտական աշխատանքներին: Դրանց շարքին են պատկանում ադյուվանդ պատվաստումը բրոնխոգեն քաղցկեղի ռադիկալ ռեզեկցիայի դեպքում, չարորակ պլևրալ հեղուկի կուտակման բուժումը մոնոկլոն հակամարմինների օգնությամբ, քաղցկեղի բազայի կուտակումը, բրոնխոգեն ուռուցքի քաղցկեղային բջիջների հետազոտումը: