Ինչ հիվանդությունների է հանգեցնում արևի ճառագայթների պակասը և ինչպես լրացնել վիտամին D-ի քանակությունը
Օրը քանի՞ ժամ եք անցկացնում արևի լույսի ներքո: Քանի՞ ժամ եք լինում նրա ուղիղ ճառագայթների տակ և քանի՞սը՝ միջնորդավորված (օրինակ բաց վարագույրով պատուհանի առաջ և այլն): Այս ամենը, ըստ Քեմբրիջի համալսարանի գիտնականների շատ կարևոր է առողջության համար: Արևի լույսը վիտամին D-ի գրեթե միակ աղբյուրն է, որի անհրաժշետությունը մարդու օրգանիզմի համար շատ մեծ է:
Aroxj.am-ի փոխանցմամբ՝ վիտամին D-ի պակասը հանգեցնում է այնպիսի հիվանդությունների ինչպիսին են, դիաբետը, տղամարդկանց մոտ՝ պոտենցիայի խանգարումները, սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը: Արդյոք այդպես է, թե ոչ: Գիտնականները սա պարզելու համար հետազոտություն են իրականացրե 14 հազար 42-82 տարեկան մարդկանց շրջանում:
Պարզվել է, որ հետազոտությանը մասնակցող յուրաքանչյուր 10-րդ մարդ վիտամին D-ի պակաս է ունեցել և հայտնվել է վերոնշյալ հիվանդությունները ձեռք բերելու ռիսկային խմբում: Ավելին տղամարդկանց 9-ը, իսկ կանանց` 13 տոկոսը, այդ հիվանդություններով արդենիսկ տառապել են: Հարցումները պարզել են, որ նրանք բոլոր փորձարկման մասնակիցներից ամենաքիչն են իրենց օրը անցկացրել արևի տակ՝ հիմնականում եղել են շենքում՝ ՝ գրասենյակ, բնակարան, փակ սրճարաններ ու ռեստորաններ:
Գիտնականները նշում են, որ վիտամին D-ն առանցքային դերակատարություն ունի օրգանիզմի համար: Այն մասնակցում է մի շարք քիմիական պրոցեսների, որոնք օգնում են օրգանիզմին պաշտպանվել տարբեր հիվանդություններից ու առողջական խնդիրներից:
Գիտնականները խորհուրդ են տալիս, ամեն օրը նվազագույնը 20 րոպե անցկացնել արևի տակ կամ դրսում: Աշնանն ու ձմռանը արևի ճառագայթների, հետևաբար նաև վիտամին D-ի պակասը լրացնել յուղոտ մսատեսակներով՝ մասնավորապես ձկնամսով, օգտագործել յուղոտ կաթնամթերք, որի մեջ մեծ քանակությամբ կալցի կա: Այդ դեպքում օրգանիզմը կվերապրի հերթական աշունն ու ձմեռը, որպեսզի գարնանն ու ամռնաը նորից վերականգնի վիտամին D-ի քանակությունը օրգանիզմում: