Բաժիններ՝

Ինչպես են պլաստմասե իրերը ազդում ապագա պտղի վրա

Պլաստմասե իրերի գործածումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ապագա երեխայի ու հղի կնոջ համար: Գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել 300 կանանց միջև պարզելու համար, թե որքան ֆտալատ կա նրանց անալիզներում: Պարզվել է, որ ֆտալատների քանակը հաճախ կանանց մեզի անալիզում գերազանցում է նորման: Ըստ գիտնականների՝ դա կապված է հենց պլաստմասե իրերի գործածման հետ: Aroxj.am-ի փոխանցմամբ՝ գիտնականները պնդում են, որ բոլոր պլաստմասե իրերը պարունակում են ֆտալատի մեծ քանակություն, ինչի պատճառով դեռ 2009թ. մի շարք արևմտյան երկրներում դրա գործածումը արգելել են:

Գիտնականները նշում են, որ ֆտալատի մեծ բաղադրությունը հղի կնոջ օրգանիզմի միջոցով կարող է փոխանցվել պտղին, ինչի արդյունքում ապագա երեխայի մոտ աստմա ունենալու հավանականությունը մեծանում է 78-80 տոկոսով: Ֆտալատները նաև մեծացնում են երեխայի մոտ էկզեմայի ու մաշկի ցան ունենալու հավանականությունը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս