Դիետայի 5 նոր կանոն, որոնք իրոք գործում են
Դիետաները տարբեր են լինում, իսկ դրանց թիվն այժմ անցնում է հազարից: Դիետաների ընթացքում կան հատուկ կանոններ, որոնց պետք է հետևել: Օրինակ՝ 18:00-ից հետո ուտելն արգելված է, մակարոնեղենը վնասակար է, և այսպես շարունակ… Սակայն ժամանակը կանգ չի առնում, այնպես որ, պետք է անընդհատ թարմացնել տեղեկությունները: golbis.com-ը ներկայացրել է այդ կանոնները:
Կլիշե -1. Հրաժարվեք ածխաջրերից
Ինչո՞ւ է պետք խախտել այս հին կանոնը, քանի որ սրան են հանգեցնում մի քանի հետազոտությունների արդյունքներ: Բացի այդ, ածխաջրերից հրաժարվելուց որոշ ժամանակ անց, երբ նորից սկսում ենք օգտագործել դրանք, կորցրած քաշը վերադառնում է:
Նոր կանոն. Դյուրամարս ածխաջրերով մթերք կերեք՝ հաց, մուգ բրինձ, «ճիշտ մակարոնեղեն»: Հատիկավորներն օգտակար են նրանով, որ պարունակում են դանդաղ մարսվող ածխաջրեր, որոնք, ի տարբերություն արագ մարսվողներին՝ էներգիա են հաղորդում: Դրանց օգտագործումից հետո ձեզ մոտ քաղցրի պակաս չի լինի:
Կլիշե-2. Բացառեք դեղնուցը
Նոր կանոն. Դեղնուցը պետք է ուտել չափավոր քանակությամբ (շաբաթական առավելագույնը 4 հատ): Դեղնուցը պարունակում է պրոտեիններ, կալցիում և երկաթ:
Կլիշե-3. Գիշերն ուտելն արգելված է
Իրականում գիշերն ուտելն այնքան էլ ցանկալի չէ: Սակայն գլխավոր խնդիրն օրվա ժամը չէ: Այնպես որ, եթե մտածում եք, որ գիրացել եք երեկոյան ուտելու հաշվին, պետք է նախ և առաջ մտածեք, թե որքան եք կերել: Այս եզրակացությանն են հանգել բրիտանական Internationa Journal of Obesity ամսագրի դիետոլոգները: Եթե ուզում եք ուտել գիշերը, ապա՝ քիչ քանակությամբ, օրինակ՝ աղցան, այլ ոչ թե՝ տապակած միս, նիհարելու հավանականությունն ավելի կմեծանա, քան, եթե օրվա ընթացքում ուտեք ամեն ինչ, իսկ 18:00-ից հետո ոչինչ չուտեք:
Նոր կանոն. Կերեք՝ երբ ուզում եք, բայց հետևեք կալորիաների քանակին:
Կլիշե-4. Ոչ մի կաթիլ ալկոհոլ
Ինչո՞ւ է անհրաժեշտ խախտել այս կանոնը: Ալկոհոլն իրականում պարունակում է կալորիաներ, սակայն վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր քիչ քանակությամբ ալկոհոլ են օգտագործում, ավելի արագ են նիհարում, քան նրանք, ովքեր հրաժարվում են ալկոհոլից: Ալկոհոլը դանդաղեցնում է մարսողական ֆերմենտների աշխատանքը: Այդ իսկ պատճառով օրգանիզմն ավելի քիչ կալորիաներ է ստանում:
Նոր կանոն. ժամանակ առ ժամանակ թույլ տվեք ձեզ մի փոքր ալկոհոլ օգտագործել: Քիչ քանակությաբ ալկոհոլը կօգնի պահպանել կազմվածքը:
Կլիշե-5. Խիստ կարգապահություն է անհրաժեշտ
Գուցե մի քանի օր կամ շաբաթ դիմադրեք գայթակղություններին և նույնիսկ նիհարեք, սակայն ձեր բոլոր մտքերն ուղղված կլինեն արգելված պտղին: Օրերից մի օր չեք դիմանա և կուտեք այն ամենը, ինչից ձեզ զրկել էիք:
Նոր կանոն. մի սահմանափակեք ուտելիքը, կերեք ամեն ինչ, բայց չափի մեջ: Պետք չէ ամբողջովին հրաժարվել շոկոլադից, իսկ մի քանի օր անց ուտել մի ամբողջ սալիկ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը