Մաքրեք լյարդը՝ արևադարձային հրաշք սմուզիով

Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է: Այն օրգանիզմի ֆիլտրն է, որն օգնում է ազատվել օրվա ընթացքում օրգանիզմում կուտակված տոքսիններից:

Լյարդի աշխատանքին օգնելու լավագույն ձևերից մեկը ճիշտ մթերքների օգտագործումն է: Գոյություն ունեն մի քանի մթերքներ, որոնք կարող եք օգտագործել՝ լյարդի ֆունկցիան լավացնելու համար:

Healthyfoodhouse կայքը ներկայացրել է մի հրաշք կանաչ ըմպելիք, որի պարունակության մեջ մտնում են կիտրոնի հյութ, կոճապղպեղ և քրքում:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 2 բաժակ արքայախնձոր
  • 2 բաժակ կաղամբ
  • 2 բաժակ կոկոսի հյութ
  • 1 բաժակ մանգո
  • 1 ճ/գ թարմ աղացած կոճապղպեղ
  • Կես թ/գ աղացած քրքում

Բլենդերի մեջ խառնեք կոկոսի հյութն ու կաղամբը, խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ապա ավելացրեք մնացած բաղադրիչներն ու կրկին խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Եթե ըմպելիքը չափազանց խիտ է ստացվել, կարող եք մի փոքր էլ կոկոսի հյութ ավելացնել: Այս չափաքանակը բավական է 2 հոգու համար:

Կարող եք այս հյութը խմել առավոտյան նախաճաշին կամ օրվա մյուս ժամանակահատվածներին՝ ըստ ցանկության:

Սննդարար հատկանիշները

Այս հրաշալի հյութն ունի հազարավոր սննդարար հատկանիշներ: Կիտրոնի հյութն ունի միզամուղ հատկանիշ, ինչն էլ օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Կոճապղպեղն ունի շատ հակաօքսիդանտներ և հակաբորբոքային հատկանիշներ: Հավելյալ, կոճապղպեղն օգնում է նաև մարսողությանը:

Միակ բաղադրիչը, որի մասին հնարավոր է, որ չգիտեիք, քրքումն է: Ամեն օր լսում ենք, որ քրքումն առողջ սննդակարգի անբաժանելի մասն է: Քրքումը հաճախ հանդիպում է աղացած տեսքով: Քրքումի արմատը նման է կոճապղպեղին և տարածված է Ասիայում և Պոլինեզիայում:

Քրքում օգտագործում են բուժական տարբեր միջոցների մեջ, այն օգտագործվում է նաև՝ որպես համեմունք, որն ուտելիքին դեղին գույն է տալիս: Քրքումի հավելումը սննդակարգին շատ կարևոր է առողջության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս