Այս մեթոդը կբուժի ձեր թոքերը
Կապ չունի՝ արդյոք ծխո՞ւմ եք, թե՞ ոչ, թոքերի խնդիրներ կարող են ի հայտ գալ գրեթե բոլորի մոտ: healthylifetricks կայքը ներկայացնում է մի մեթոդ, որը կմաքրի թոքերն ընդամենը 72 ժամում:
Բուժումը սկսելուց առաջ կարևոր է խուսափել կաթնամթերք օգտագործելուց, որպեսզի օրգանիզմն ավելի հեշտությամբ ազատվի տոքսիններից:
Մեթոդը հետևյալն է՝
- Նախ՝ քնելուց առաջ բուսական թեյ խմեք: Սա կօգնի աղիներին ազատվել տոքսիններից, որոնք փորկապություն են առաջացնում: Այդպիսով կօգնեք թոքերին ավելի լավ աշխատել:
- Նախաճաշից առաջ 2 կիտրոնի հյութ ավելացրեք տաք ջրին և խմեք:
- 300մլ քամած թուրինջի հյութ խմեք: Եթե չեք սիրում թուրինջ, կարող եք արքայախնձոր քամել: Այս երկու մրգերը պարունակում են բնական հակաօքսիդանտներ, որոնք կլավացնեն շնչառական համակարգը:
- Նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում 300մլ գազարի հյութ խմեք: Սա ալկալիներով կսնուցի օրգանիզմը:
- Ճաշի ժամանակ 400մլ կալիում պարունակող հյութ խմեք: Այս հյութն ունի մաքրող հատկանիշներ: Քնելուց առաջ խմեք 400մլ լոռամրգի հյութ, որը պայքարում է թոքերում առկա բակտերիաների դեմ, որոնք ինֆեկցիաներ են առաջացնում:
- Բացի այս, 20րոպե տաք լոգանք ընդունեք: Այս ընթացքում կազատվեք ամբողջ տոքսիններից: Ապա եռացրած ջրի մեջ էվկալիպտի յուղ լցրեք և շնչեք գոլորշու վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը