Բաժիններ՝

Ազդանշաններ, որոնք ուղարկում է օրգանիզմը

Պարզվում է՝ մեր օրգանիզմն առողջական վիճակի մասին ազդանշաններ է ուղարկում, որոնց մենք հաճախ ուշադրություն չենք դարձնում: naturalhealthcareforyou.com-ը ներկայացնում է ազդանշանների ցանկը, որոնք կօգնեն ձեզ շուտ կողմնորոշվել և հասկանալ, թե ինչ առողջական խնդիրներ ունեք:

Ճարպային խալեր- Ճարպային շատ խալեր անվնաս են, սակայն արևայրուքից հետո ի հայտ եկած խալերը կարող են վտանգավոր լինել:

Սպիտակ մազեր՝ մինչև 40 տարեկան հասակը- Եթե երիտասարդ տարիքում մազերի գրեթե 50%-ը սպիտակած է, իսկ ընտանիքում նման երևույթ չի եղել, ապա պետք է ուշադրություն դարձնել առողջությանը, շատ հավանական է, որ շաքարախտ ունեք:

Ճաքճքած շուրթեր- Շուրթերը կարող են ճաքճքել եղանակային փոփոխություններից և քամուց: Այնուամենայնիվ, եթե շուրթերը հաճախ են ճաքճքում, նշանակում է՝ սնկային ինֆեկցիաներ և վիտամին B-ի պակաս կա օրգանիզմում:

Կարդացեք նաև

Ուռած պարանոց- Եթե պարանոցի հատվածում ուռածություն եք զգում, ապա պետք չէ անտեսել այս նախանշանը, անմիջապես բժշկի դիմեք: Պարանոցի ուռածությունը կարող է լինել վահանագեղձի ոչ ճիշտ աշխատանքի պատճառով, սա հաճախ նկատվում է 20-50 տարեկան հասակում:

Աչքի շուրջ սպիտակ հատվածներ- Աչքերի սպիտակ հատվածների դեղնավուն երանգը կարող է լյարդի խնդիրների նշան լինել: Եթե ինչ-ինչ պատճառներով աչքերի սպիտակ հատվածները կարմրել են, ապա կամ արյան ճնշում ունեք, կամ վիրուսային որևէ հիվանդություն:

Կարմիր ափեր- Ձեռքերի կարմիր ափերը կարող են էկզեմայի, դերմատիտի և ալերգիկ ռեակցաների նշան լինել: Նմանատիպ փոփոխությունները կարող են լյարդային հիվանդության պատճառ լինել:

Ունքերի կորուստ- Ունքերի հանկարծակի թափվելը կարող է վահանագեղձի աշխատանքի խախտումների նշան լինել:

Եղունգների փոփոխություն- Եղունգները կարող են շատ բան պատմել մեր օրգանիզմի մասին: Եղունգների փոփոխությունը կարող է մի քանի հիվանդությունների ազդանշան լինել: Հաստ և ճաքճքված եղունգները կարող են անցնել ժառանգաբար, բայց դրանք կարող են նաև կալցիումի պակասի նշան լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս