Ինչի՞ հետ չի կարելի խառնել ալկոհոլը
Ժամանակակից աշխարհում չկա մի մարդ, ով երբեք ալկոհոլային ոչ մի խմիչք չի օգտագործել: Ժամանակ առ ժամանակ, տոներին կարելի է թույլ տալ մեկ կամ երկու բաժակ ալկոհոլ: Ժամանակի ընթացքում մարդիկ ստեղծել են ալկոհոլային տարբեր համեղ խմիչքներ: Այնուամենայնիվ, ալկոհոլ օգտագործելուց առաջ շատ կարևոր է հաշվի առնել չափաքանակը: Բացի այդ, պետք է իմանալ, թե ինչի հետ ալկոհոլային խմիչքները չի կարելի խառնել:
1. Ալկոհոլային խմիչքները, որոնք տարբերվում են արտադրման տեխնոլոգիաներով, չի կարելի խառնել իրար, օրինակ՝ շամպայնը չի կարելի խառնել օղու հետ, իսկ վիսկին՝ կոնյակի: Օղին չի կարելի խառնել նաև գարեջրի կամ տնական գինու հետ, իսկ ռոմը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, եթե խմեք լիկյորից առաջ կամ հետո:
2. Պարզվում է՝ թունդ խմիչքները դառնում են մահացու, երբ դրանք խառնում ենք քաղցր հյութերով կամ հանքային ջրով:
3. Ընդհանրապես, եթե շամպայնը խառնում եք այլ թունդ խմիչքների հետ, ավելի շուտ եք արբում:
4. Օրինակ, ջին-տոնիկը, որը թունդ խմիչքի և գազավորված ջրի խառնուրդ է, անմիջապես արբեցնում է:
5. Էներգետիկ ըմպելիքները՝ խառնած ալկոհոլով, վտանգավոր են առողջության համար: Այս տեսակ խառնուրդները բարձրացնում են զարկերակային ճնշումը, ինչը վնասակար ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա:
6. Պետք է նաև իմանալ, որ ալկոհոլ չի կարելի խմել, եթե դեղամիջոցներ եք ընդունում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը