Ինչպես մաքրել օրգանիզմը բրինձի օգնությամբ

Takprosto.cc կայքը գրում է, որ բրինձն ընդունակ է մաքրել օրգանիզմը տոքսիններից և շլակներից, կարող է լուծել մաշկի հետ կապված խնդիրները, լավացնել դեմքի մաշկի գույնը, նվազեցնել հոդացավերը, լավացնել ինքնազգացողությունը:

Կարևոր է հիշել, որ բրինձը պետք է ուտել քաղցած վիճակում: Այն ուտելուց հետո 3 ժամ չի կարելի ուտել և խմել:

Պատրաստման եղանակը

Վերցրեք այնքան ճաշի գդալ բրինձ, քանի տարեկան եք: Լվացեք այն և լցրեք ապակե տարայի մեջ: Ապա վրան լցրեք եռացրած ջուր, փակեք տարան և դրեք սառնարանը: Առավոտյան թափեք ջուրը, 1 ճաշի գդալ բրինձ վերցրեք վրայից և 3-4 րոպե եփեք առանց աղի, կերեք այն քաղցած վիճակում: Պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել ամեն օր, մինչև բրինձը վերջանա:

Թարգմանությունը 168.am-ի

 

 

Տեսանյութեր

Լրահոս