Ծիրանի կորիզի սերմն ունի հակաուռուցքային և աշխատունակությունը բարձրացնող ազդեցություն
Ըստ Տիբեթի իմաստունների` թոքերը ղեկավարում են կենսական էներգիայի հոսքերի շրջանառությունն օրգանիզմում։ Նրանք վաղուց ի վեր օգտագործել են ծիրանի սերմը` որպես թոքերն ամրացնող միջոց։
Ժողովրդական բուժարարները նկատել են, որ ծիրանի քացախը կարգավորում է մարսողությունը և աղիների շարժողական ֆունկցիան, չորացնում է ներքին այտուցները, իսկ եթե խմորվող պտղամսին ավելացնենք նաև մանրացրած սերմը, ապա քացախը լավացնում է շնչառությունը։
Թուրմ, որն ամրացնում է թոքերը
- Կղմուխի արմատը մանրացրեք, 2 ճ/գ լցրեք 500 մլ եռջրի մեջ, 20 րոպե եփեք թույլ կրակի վրա, ավելացրեք ծիրանի 10 գ մանրացրած սերմ, եփեք ևս 3 րոպե, 1 ժամից քամեք։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 1 ամիս, կարելի է կրկնել միայն 1 ամիս անց։
Լրացուցիչ տեղեկություն։ Կղմուխ բարձր` Inula helenium, բույս է, որի մեջ առաջին անգամ հայտնաբերվել է ինուլինը, (Տե՛ս, «Վայրի արևածաղիկ` կղմուխ» (դևյասիլ)» «168 Ժամ», 23.12.2010թ.)։
Զգալի քանակությամբ պարունակվում է գետնախնձորի պալարում (Տե՛ս, «Գետնախնձորը բուժում է նաև ստամոքսի խոցը», «168 Ժամ», 19.05.2015թ.)։
Ծիրան` միրգ, որի սերմում առաջին անգամ հայտնաբերվել են B15 և B17 (լետրիլ) վիտամինները։ B15 վիտամին կա նաև ծիրանի պտղամսում։
Ա. B15-ի առկայությամբ են բացատրվում պտղի և սերմի բազմաթիվ օգտակար հատկությունները. այլ անվանումներն են պանգամի թթու և կալցիում պանգամատ։ Նպաստում է կալցիումի, երկաթի յուրացմանը, շնչառության լավացմանը, լյարդի բջիջների վերականգնմանը թունավորումներից հետո, դանդաղեցնում է օրգանիզմի բջիջների ծերացումը, խթանում է հիպոֆիզի (գլխուղեղի վրա է) և մակերիկամների աշխատանքը, ունի հակասկլերոտիկ և թույլ հիպոտենզիվ ազդեցություն, բարձրացնում է գլիկոգենի պարունակությունը լյարդում, և այլն։
Բ. B15 և B17 վիտամինները խթանում են օրգանիզմի իմունային ակտիվությունը, նպաստում են մտավոր և ֆիզիկական ուժերի արագ վերականգնմանը։
Գ. B17 վիտամինն ամիգդալինի մոլեկուլի բեկոր է, ամիգդալինը թունավոր նյութ է, որը շատ է դառը սերմում, չեզոքանում է եռջրում կամ երկար ժամանակ տաք ջրի մեջ պահելու ընթացքում։
Դ. B17-ն ունի հակաուռուցքային ազդեցություն, որն ուժեղանում է, եթե ուտելուց առաջ մանրացնեք և մի քանի ժամ պահեք ջրում, որը կարելի է խմել։
Ե. Ապացուցված է, որ B17-ի սակավության դեպքում նկատվում են քրոնիկ հոգնածության սինդրոմի հատկանիշներ։ Կերեք 5-6 սերմ ետճաշիկին։
«Ամենալավ ծիրանն աճում է Հայաստանում»
Այս զգացմունքային միտքն արտահայտել է 15-րդ դարի հայազգի բժիշկ Ա. Ամասիացին։
20-րդ դարի 70-80-ական թվերին կատարվել է լայնածավալ գիտափորձ (մոտ 16 տարի տևողությամբ), որի արդյունքում ապացուցվել է, որ ծիրանենու հայկական տեսակները գենետիկորեն ավելի կատարյալ են և հետևաբար ` ավելի հին։ (Քանի որ, իրոք, ծիլ է տվել Արարչի գցած սերմի: (Ջ.Ս.- Տե՛ս «Ծիրանենու բուժիչ ծաղիկը» տեսանյութ, www.168.am, 16.04.2015թ.)):
Հ.Գ. Ծիրանի կորիզի մասին պատմվում է նաև «Արմենիա» հեռուստատեսության նկարահանած տեսանյութում («168 Ժամ», 31.07.2013թ., «Հայկական ոսկյա պտղի անհայտ հատկությունները») և «Ծիրանի բուժիչ հատկությունները-2» (19.07.2013թ.)։
Հ.Գ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: