Բաժիններ՝

Անքնությունից ազատվելու 7 միջոց

Գիշերվա լավ քունը շատ կարևոր է ոչ միայն՝ առողջության, այլև հաջորդ օրն ակտիվ և բարձր տրամադրությամբ անցկացնելու համար: Սակայն լինում են օրեր, երբ անքնության պատճառով ամբողջ գիշերն անցկացնում եք համակարգչի առջև, կամ պարզապես «հոլի» նման պտտվում եք անկողնում:

Անքնության պատճառները կարող են տարբեր լինել՝ կախված անձի առողջական և հոգեկան վիճակից: Հնարավոր է՝ պատճառը ժամանակավոր է, և այն ինքն իրեն կլուծվի, սակայն, երբ այն շարունակվում է տևական ժամանակ, ապա այդ դեպքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ դրանից ազատվելու համար:

Ի՞նչ է անհրաժեշտ անել՝ անքնությունից ընդմիշտ ազտվելու համար:

Խուսափեք սթրեսից- Սթրեսն անքնության հիմնական պատճառներից մեկն է: Աշխատեք չծանրաբեռնել ուղեղն օրվա խնդիրներով: Օրագիր վարեք և գրեք օրվա անհանգստացնող խնդիրներն այդ օրագրի մեջ ու փորձեք մոռանալ դրանք քնելու ժամերին:

Դեպրեսիայից և նյարդային վիճակից դուրս գալու միջոցներ փնտրեք- Պարզեք ձեր անքնության պատճառները: Եթե անքության պատճառը դեպրեսիան ու նյարդային վիճակն է, գուցե մասնագետին այցելելու ժամանակն է: Այս խնդիրներն անքնություն են առաջացնում և չեն կարող ինքնուրույն բուժվել:

Ուշադրություն դարձրեք ձեր ընդունած դեղահաբերին- Ալերգիայի, սրտի և արյան ճնշման հետ առնչվող դեղամիջոցները կարող են կողմնակի ազդեցություն ունենալ՝ անքնության տեսքով: Եթե օգտագործում եք նման դեղամիջոցներ, ապա խորհրդակցեք բժշկի հետ՝ դրանց այլընտրանք նշանակելու կամ դրանց ազդեցության դեմ պայքարող այլ դեղահաբեր նշանակելու համար:

Խուսափեք քնելուց առաջ ուտելուց և խմելուց- Երբ ընթրում եք քնելու ժամին մոտ, ապա օրգանիզմին դժվար կլինի հանգիստ քնելը: Պետք չէ չափից շատ ալկոհոլ և սուրճ խմել քնելուց առաջ, քանի որ դրանք արագացնում են ուղեղի աշխատանքն ու չեն թողնում, որ ուղեղը հանգստանա քնի ժամին:

Հրաժարվեք քիչ քնելու սովորությունից- Նախևառաջ՝ ձեզ համար օրակարգ մշակեք: Փոփոխեք քնելու ժամը և հրաժարվեք քնելուց առաջ որևէ աշխատանք կատարելու և կոֆեին օգտագործելու մտքից:

Պետք է հարմարավետ քնել- Հարմարավետ բարձ և ներքնակ ունենալն առողջ քնի հիմնական գրավականն է: Սենյակի ջերմաստիճանը չպետք է շատ բարձր կամ շատ ցածր լինի:

Անջատեք բոլոր լույսերը- Շատերը կարծում են, որ սենյակում միացրած լույսի ներքո քնելը կօգնի արագ և արդյունավետ կերպով քնել: Ճիշտ հակառակը, հասուն մարդկանց ուշադրությունը շեղվում է անգամ ամենաթույլ լույսից, որն էլ խանգարում է գիշերվա քունը վայելելուն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս