Հրաշագործ բաղադրատոմս՝ ստամոքսի ցավի դեմ
Ստամոքսի ցավն ամենատարածված խնդիրներից մեկն է: econet.ru-ի փոխանցմամբ՝ այս ցավը կարող է ի հայտ գալ բոլորի մոտ: Այդ իսկ պատճառով, ցավից ազատվելու հնարքներին բոլորը պետք է տեղյակ լինեն, որպեսզի կարողանան ժամանակին դադարեցնել ցավը, ոտքի կանգնեն և վերադառնան սովորական կյանքին:
Կարագը, որի մասին այսօր կխոսենք, ստուգված մեթոդ է:
Ձեզանից կպահանջվի
- 200գ փափուկ կարագ
- 1թ/գ հազարաթերթիկ (тысячелистник)
- 1թ/գ սրոհունդ (зверобой)
- 1ճ/գ վաղենակի ծաղիկներ
Բոլոր դեղաբույսերը մանրացրեք այնքան, մինչև փոշի ստանաք, խառնեք կարագի հետ: Ապա սև հացի վրա մեկ թեյի գդալ ստացված կարագից քսեք և կերեք ուտելուց կես ժամ առաջ: Չմոռանաք՝ լավ ծամել:
Այս համեղ կարագը հրաշալի օգնում է ստամոքսի ցավերի դեպքում, քանի որ դեղաբույսերը ցավազրկում են, կարագը պատում է ստամոքսը, իսկ սև հացը խթանում է ստամոքսահյութի արտազատումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը