Տնական միջոց՝ հոդացավերի դեմ
Շատերի մոտ հոդացավերը սովորական երևույթ են դարձել, հաճախ ցավը լինում է արմունկների, ուսերի և ծնկների հատվածներում: Այս ցավերը շատերին անգամ անկողին են հասցնում:
Հոդացավերը հիմնականում առաջանում են տարիքի հետ, սակայն լինում են դեպքեր, երբև հոդերը սկսում են ցավել ավելի վաղ տարիքում: Այս ամենը տեղի է ունենում ռևմատիզմի, վնասվածքների, արթրիտի պատճառով: Այդ ամենից ազատվելու համար կարող եք օգտագործել այս բնական բաղադրատոմսը, որն առաջարկում է առողջապահական healthyfoodstar կայքը:
Այս բաղադրատոմսը վերցված է հին ռուսական ժողովրդական բժշկությունից:
Այն շատ հեշտ է պատրաստել, քանի որ բոլոր բաղադրիչները հասանելի են և կան ձեր խոհանոցում: Ըստ կայքի՝ աաղադրատոմսը բավականին արդյունավետ է, և տարբերությունը կնկատեք առաջին իսկ օգտագործումից հետո:
Բաղադրություն
- 1 ճ/գ մանանեխ (կծու)
- 1 ճ/գ մեղր
- 1 ճ/գ ջուր
- 1 ճ/գ աղ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև համասեռ զանգված ստանաք: Այն լցրեք ձեռքի քսուքի սրվակի մեջ: Քսեք վնասված հատվածներին, փաթաթեք պլաստիկ տոպրակով և տաք շարֆով: Թողեք քսուքը մնա 1.5-2 ժամ:
Խորհուրդ է տրվում գործողությունը կատարել քնելուց առաջ, որպեսզի հոդերը հանգստանան այս գործողությունից հետո:
Առավոտյան վնասված հատվածները լվացեք ջրով:
Ձեզանից կպահանջվի մի քանի պրոցեդուրա, քանի որ արդյունքը կերևա մի քանի օր անց: Հիշեք, որ քսուքը պետք է պահել սառնարանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը