Նախարարությունը ներկայացրել է պետպատվերով բուժման կարգը

Պետական պատվերով նախատեսված ծառայությունների մատուցման կարգը հստակ կանոնակարգված է:

Ի պատասխան վերջին շրջանում պետական պատվերի սպառման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների` ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պլանային հիվանդանոցային բժշկական օգնության և դժվարմատչելի ծառայությունների մատուցման կարգը հստակ կանոնակարգված է, ինչն ապահովում է ազգաբնակչության բժշկական սպասարկման կայունությունը և թափանցիկ վերահսկողությունը ռեսուրսների սպառման նկատմամբ:

Մասնավորապես, կարգով նախատեսվում է բժշկական հաստատությունների կողմից պլանային բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների հերթագրում` հիմնվելով բժշկական օգնության առաջնահերթության սկզբունքների վրա, որոնք գործում են աշխարհի բոլոր երկրներում։

Անհրաժեշտ է ընդգծել, որ հերթագրումների կարգը չի տարածվում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող անձնանց վրա: Վերջիններին բժշկական օգնությունը մատուցվում է առանց որևէ հերթագրումների` համաձայն բժշկական ցուցումների:

Հավելյալ տեղեկատվության անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության շուրջօրյա թեժ գիծ` 8003 համարով: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031