Ինչպես քրքումը վերածել հզոր հակաբիոտիկի. զարմանահրաշ բաղադրատոմս երկաթե իմունիտետի համար

Շատ հարյուրամյակների ընթացքում մեղրը հայտնի է իր բուժական հատկություններով: Նույն բանը կարելի է ասել նաև քրքումի մասին: Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե իրար խառնենք այս երկու հրաշալի մթերքները:

Ներկայացնում ենք «Ոսկե խառնուրդի» բաղադրատոմսը, որը կփոխարինի շատ դեղերի և կպնդացնի իմունիտետը:

Քրքումը և մեղրը՝ «Ոսկե խառնուրդի» բաղադրիչները շատ արդյունավետ են բորբոքային և ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ: Այս խառնուրդը հիասքանչ միջոց է իմունիտետի պնդացման և քաղցկեղային հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար:

Քրքումը մեղրի հետ

Բաղադրիչներ

1. Մեղր – 100 գ
2. Քրքում – 2 ճ/գ
3. Սև աղացած պղպեղ – 1 պտղունց
4. Խնձորի քացախ – 2 ճ/գ
5. Կիտրոնի կեղև – 1 թ/գ

Խառնել քրքումը, քացախը և պղպեղը: Ավելացնել կիտրոնի կեղևը և մեղրը: Լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

Այս հրաշք խառնուրդը լցնել կափարիչով բանկայի մեջ և պահպանել սառնարանի մեջ:

Ինչպես օգտագործել

1. Մրսածությունից առաջացած հիվանդությունների պրոֆիլակտիկայի և սեզոնային ալերգիաների համար ամեն առավոտ անհրաժեշտ է «Ոսկե խառնուրդից» 1 ճ/գ օգտագործել:

2. Եթե Դուք զգում եք, որ սկսում եք հիվանդանալ, այս խառնուրդը հաստատ պետք կգա: Հիվանդության առաջին և երկրորդ օրերին ժամը մեկ օգտագործեք 1/2 թ/գ այս խառնուրդից: Իսկ հիվանդության 3-րդ և 4-րդ օրերին՝ 1/2 թ/գ, յուրաքանչյուր 2 ժամը մեկ՝:

3. Եվ գլխավորը, ճիշտ օգտագործեք խառնուրդը: Անհրաժեշտ է պատրաստի խառնուրդը դնել բերանի մեջ և սպասել, որ այն հալչի: Օգտագործելուց անմիջապես հետո ցանկալի չէ ջուր խմել, կամ բերանի ողողում կատարել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս