168.am-ը հղում անելով Գ. Թամամյանի հարցազրույցներից մեկում հնչեցրած հայտարարություններին՝ մի քանի գրավոր հարցեր էր հղել նախարար Արսեն Թորոսյանին, սակայն, որքան էլ տարօրինակ է՝ պատասխանները ստացանք ոչ թե նախարարից, այլ՝ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի անունից:
Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հորդորում է զերծ մնալ գազավորված քաղցր ըմպելիքներից։
Հեպատիտ C-ի բուժման համար անհրաժեշտ աճի հորմոն դեղերը 2020 թվականից կհատկացվեն անվճար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները պատմել են, թե կանանց մոտ որ հիշողությունն է ավելի լավ զարգացած, քան տղամարդկանց մոտ:
Փաշինյանը հետաքրքրվեց, թե պացիենտը արդյո՞ք իր գումարով դեղ ևս չպետք է առնի, Թորոսյանն ասաց՝ հիվանդանոցում՝ ոչ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Արսեն Թորոսյանի հետ
Բերանի լորձաթաղանթն օրգանիզմի համար մեծ կարեւորություն է ներկայացնում եւ սերտ կապված է ներքին օրգան-համակարգերի հետ: Այն օգնում է մարսողության ընթացքին, շնչառությանը, խոսելու ակտին, կարգավորում է բերանի համար անհրաժեշտ միջավայր: Լորձաթաղանթի հիվանդությունները կարող են առաջանալ.
Բրիտանացի մոդել Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին խստորեն հետևում է առողջ ապրելակերպի կանոններին:
Արյան քաղցկեղը չարորակ հիվանդություն է, որի ժամանակ արյունաստեղծ օրգաններում, մասնավորապես՝ ոսկրածուծում, տեղի է ունենում անհաս բջիջների՝ բլաստերի անկառավարելի աճ, և ֆունկցիոնալ առումով ոչ պիտանի այդ բջիջներն անցնում են ծայրամասային արյուն։
Մաշկի սնկային հիվանդության առաջին ախտանիշը դերմատոմիկոզան է` քորվող ցան, որի ժամանակ քոր են գալիս հիմնականում մաշկի խոնավ մասերը` ոտնաթաթերն ու թեւատակերը: Սնկիկները կարող են լինել մարմնի բոլոր մասերում, բայց չոր մասում ավելի քիչ են լինում:
Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև):
Լավատեսական տրամադրվածությամբ մարդկանց երկար եւ երջանիկ ապրելու շանսերը շատ ավելի մեծ են, քան նրանց, ովքեր կյանքի նկատմամբ հոռետեսական հայացքներ ունեն:
Պետք չէ ջանալ, որ այն հեռացնեք: Մարդիկ շատ ավելի մեծ վնաս են հասցնում ականջի փայտիկներով ու, առավել ևս՝ ականջները մաքրելու` ինքնուրույն մշակած մեթոդներով: Եթե դուք իսկապես ուզում եք հեռացնել ծծումբը, դիմեք մասնագետի:
Պետք է հիշել, որ ամեն դեղ օգտագործելու իր կարգն ունի: Հանքային ջրով կարելի է խմել սուլֆանիլամիդային հիմք ունեցող դեղորայքը` բիսեպտոլ, սուլֆադիմետոքսին, սուլֆադիմեզին: Թուլացնող միջոցները պետք է խմել սենյակային ջերմաստիճանի ջրով:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում:
Թունավորումն օրգանիզմի կենսագործունեության խանգարման արդյունքում առաջացող հիվանդություն է, որն էլ, իր հերթին, առաջանում է օրգանիզմ ներթափանցած տարբեր թույների ու տոքսինների պատճառով:
Նիհարելիս գլխավորն արագ արդյունք ստանալն է՝ առանց առողջությանը վնասելու։ Բայց շատ կարևոր է նաև չնյարդայնանալն ու կեսից ամեն ինչ գրողի ծոցը չուղարկելը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ֆիզիկական և էմոցիոնալ հարմարավետությունը։
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հետազոտության, բուժման, բուժկանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև գիտական հետազոտությունների արդյունքում առաջանում են յուրատեսակ թափոններ՝ բժշկական թափոններ: Այդ թափոնները դասվում են վտանգավոր թափոնների շարքին:
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Վերջիններիս մոտ դիտվել է լուծ, փսխում, ջերմություն։
Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Դեպքերի […]
Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշը եւ ճարպակալումն առնվազն կրկնակի մեծացնում են քաղցկեղի զարգացման ռիսկը:
Հայտնի բժիշկ հոգեբույժ Զուրաբ Կեկելիձեն մարդկանց առաջարկում է փոխել երկարամյա սովորություն դարձած ամառային արձակուրդները եւ մտածել գարնանը արձակուրդ գնալու մասին, հատկապես՝ մարտ եւ ապրիլ ամիսներին, որը շատ ճիշտ պրոֆիլակտիկա կլինի նյարդերի համար:
168.am-ն այս ամենի հետ կապված՝ զրուցեց էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի հետ, ով լսելով պատմությունը՝ նշեց, որ իր անունով ու լուսանկարով էլ «Րիբոսլիմ» անունով մեկ այլ միջոց են փորձել գովազդել:
Նյարդային համակարգը մարդու օրգանիզմի կարեւորագույն ու գլխավոր մաս է կազմում։ Մարդու առողջությունն ու կյանքը հիմնականում կախված է նյարդային համակարգից։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդու հուսահատ ու վհատ վիճակը կյանքը կրճատում են։
«Հոսում է մարմնով կենաց հեղուկները եւ գաղտնաղբյուրն է դրանց` լյարդը: Հնարավորինս խնայիր լյարդը, քանի որ նրանից է կախված բոլոր օրգանների գործունեությունը: Հիշիր, նրա մեջ է հիմքերի հիմքը, եւ եթե առողջ է լյարդը, ուրեմն առողջ է ամբողջ օրգանիզմը»,- դեռեւս 1015թ. ասում էր բժիշկ, փիլիսոփա Աբու Ալի Իբն Սինան` Ավիցենան: Մինչ այժմ ոչ ոք լյարդի մասին այնքան դիպուկ չի խոսել, որքան Ավիցենան:
Կառավարությունն օգոստոսի 15-ի նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:
Այս հիվանդությունն ընդհանրապես համարվում է տարեց կամ տարիքով մարդկանց հիվանդություն, քանի որ տարիքի հետ օստեոխոնդրոզով հիվանդանալու հավանականությունը մեծանում է:
Վերջին ժամանակներս աշխարհում նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների զգալի աճ: Եվ որքան զարգացած է երկիրը, այնքան ավելի շատ է մարդկանց սպառնում այս չարիքը: Օրինակ, ԱՄՆ-ի նման հարուստ երկրում նման հիվանդություններով տառապում է շուրջ 22 մլն մարդ, որից առնվազն 1մլն-ը տարեկան մահանում է: Սրտաբանները գտնում են, որ այս հիվանդությունների պատճառը ոչ ճիշտ, հետեւաբար՝ ոչ առողջ ապրելակերպն է:
Ծիրանի կորիզի բաղադրության մեջ մտնում է մի հակասական բաղադրիչ` ամիգդալին անվանմամբ գլիկոզիդը, որը նաև պարունակվում է դառը մշկընկույզի, սալորի, դեղձի, խնձորի ու տանձի կորիզի մեջ: Ասում ենք՝ հակասական, որովհետև մի կողմից՝ կարծիք կա, որ այդ միացությունը պայքարում է քաղցկեղային բջիջների դեմ, իսկ մյուս կողմից` կարող է վնասել օրգանիզմին: