Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121 դեպք. 4 մարդ մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք, ապաքինվել է ևս 36 մարդ:

Արձանագրվել է մահվան 4 դեպք: Պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/687027688799828/?type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս