![](/banners/BeFunky-design.jpg)
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/jl.jpg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում և դրա դեմ պայքարի ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համավարակով պայմանավորված գլոբալ իրավիճակի շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ստեղծված իրավիճակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերը և անդրադարձել դրանց ընդլայնման հեռանկարներին: