Թոշակառուն նիհարել է 28 կգ և բացահայտել է իր գաղտնիքը

ԱՄՆ-ի բնակիչ, 78-ամյա Մերի Քարնին վեց ամսվա ընթացքում նիհարել է 28 կիլոգրամ և բացահայտել է իր գաղտնիքը: Այս մասին հայտնում է Today հրատարակությունը:

Քարնին միշտ անհարմար է զգացել սեփական մարմնում՝ ավելորդ քաշի պատճառով: Նախկինում նա շատ չէր շարժվում և սիրում էր անառողջ սնունդ ուտել հեռուստացույցի առջև: 71 տարեկան հասակում կենսաթոշակառուն որոշել է փոխել իր ապրելակերպը և սկսել նիհարել:

Ամերիկուհին օգտվել է հայտնի ֆիթնես-հրահանգիչ Օթեմ Կալաբրեզի 21-օրյա վերապատրաստման դասընթացից: Այդ ընթացքում Քարնին ուժային և սրտային վարժություններ է կատարել, հրաժարվել վատ սովորություններից և անցել առողջ սննդակարգի:

Կնոջը դուր է եկել արդյունքը և չի դադարեցրել մարզումները: Ընդամենը վեց ամսվա ընթացքում Մերին նիհարել է 28 կիլոգրամ:

Կարդացեք նաև

Յոթ տարի անց՝ 78 տարեկան հասակում, ամերիկուհին պահպանում է մարզված կազմվածքը: Նա շարունակում է վարել ակտիվ կենսակերպ և ճիշտ սնվել: Մերին սիրում է վազել իր վեց տարեկան թոռների հետ:

Քարնին իր հաջողության գաղտնիքը համարում է երեք կանոն. գտնել մոտիվացիա, գտնել մարզման և սննդակարգի հարմար ծրագիր և չհանձնվել: Կենսաթոշակառուն շեշտում է, որ ցանկացած տարիքում կարելի է նիհարել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս