Իսպանիայի Սննդի անվտանգության և սննդի ընդունման գործակալության մասնագետները ներկայացրել են Նոր տարվա գիշերվա իդեալական ճաշացանկը, որը կօգնի խուսափել առողջական խնդիրներից: Նրանց առաջարկությունները հրապարակել է La Razon պարբերականը:
Սննդաբաններ Ելենա Պերեսը և Մարիա Հերնանդես Ալկալան զգուշացրել են, որ արժե խուսափել Նոր տարվա գիշերը դատարկ ստամոքսին սնունդ ընդունելուց: Բժիշկները Hola-ի հետ զրույցում նշել են տոների ընթացքում թույլ տրված լրջագույն սխալը:
Գաստրոէնտերոլոգ և «Гемотест» լաբորատորիայի փորձագետ Եկատերինա Կաշուխը բացատրել է, թե տոնական սեղանի համար որ սննդամթերքները պետք չէ նախապես գնել։ Բժիշկը դրանք թվարկել է Lenta.ru-ի հետ զրույցում։
«Մայրաքաղաքային» աղցանի մեկ չափաբաժինը չպետք է գերազանցի 200 գրամը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների դոկտոր, գաստրոէնտերոլոգ և լյարդաբան Սերգեյ Վյալովը։
Բժիշկ Ալեքսանդրա Ֆիլևան զգուշացրել է, որ Նոր տարվա եղևնին կարող է լուրջ ալերգիա առաջացնել: Նա РИАМО-ի հետ հարցազրույցում բացահայտել է տոնական եղևնու հնարավոր վտանգները։
Սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան պատմել է, թե որ սննդամթերքներն են անհրաժեշտ Նոր տարվա սեղանին։ Մասնագետը դրանք թվարկել է ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում։
Որոշակի դեղամիջոցների ալկոհոլի հետ համակցումը կարող է հանգեցնել կյանքի համար վտանգավոր հետևանքների, հայտարարել է բժիշկ-թերապևտ Անդրեյ Կոնդրախինը:
Սոմնոլոգ Էլի Հարը և քնի մասնագետ Քլեր Ռումսը բացահայտել են անքնության դեմ պայքարի անսպասելի միջոց: Նրանց խորհուրդները հրապարակել է Daily Mail-ը:
Օղին, տեկիլան և ջինը համեմատաբար ամենաքիչ վնասակար ալկոհոլային խմիչքներն են: Այս մասին հայտարարել է սննդաբան Նիկոլա Լադլամ-Ռեյնը, ում կարծիքը հրապարակել է Daily Mail-ը:
Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխը համեմատել է սև և կանաչ թեյի օգտակար հատկությունները: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նա բացահայտել է, որ որոշիչ գործոնը թեյի տեսակը չէ, այլ ըմպելիքի թնդությունը։
Քնի մասնագետ Մոյրա Յունգը վստահ է, որ զուգընկերոջից առանձին քնելը կարող է արագ կերպով բարելավել մարդու ընդհանուր ինքնազգացողությունը: Նա Fashion Journal-ին տված հարցազրույցում առանձնացրել է քրոնիկ հոգնածությունը հաղթահարելու հակասական, բայց արդյունավետ միջոց:
Վիտամին D-ն, որը նաև կոչվում է կալցիֆերոլ կամ «արևի վիտամին», շատ կարևոր դեր ունի մեր օրգանիզմի համար․
Բժիշկ Դանիել Լոպես Ռոզետտին նշել է, որ առավոտյան նախաճաշը պետք է ներառի ժսպիտակուցներ, բարդ ածխաջրեր, մանրաթելեր և առողջ ճարպեր: Նա Infobae-ի հետ զրույցում բացահայտել է իդեալական նախաճաշի բաղադրությունը։
Արյան անոթները ամուր և առաձգական պահելու համար կարևոր է հրաժարվել վատ սովորություններից, լինել ֆիզիկապես ակտիվ և հետևել հավասարակշռված սննդակարգի, ասել է «СМ-Клиника»-ի սրտաբան Պոլինա Սավինան:
Գինեկոլոգ Կամիլ Բախտիյարովը մի քանի խորհուրդ է տվել ծխելը թողնել ցանկացող կանանց։ Նա դրանք հրապարակել է Տելեգրամի իր ալիքում։
Ուռուցքաբան Սիլվիո Գարատինին նշել է, որ կյանքը երկարացնելու համար անհրաժեշտ է քիչ ուտել։ Նա այս անսպասելի երկարակեցության գործոնը բացահայտել է 20minutos-ին տված հարցազրույցում։
Դոկտոր Վու Ջե Լին խորհուրդ է տվել կիմչի կաղամբը ներառել ձմեռային սննդակարգում, քանի որ այն կարող է օգնել ամրապնդել իմունային համակարգը և պաշտպանվել մրսածությունից:
Սննդաբան Անտոն Պոլյակովը բացահայտել է, թե որ տեսակի սուրճն է ամենավտանգավորը մեր օրգանիզմի համար։ Նա այս մասին պատմել է aif.ru-ի հետ զրույցում։
Առողջ սննդակարգը նպաստում է խոլեստերինի նորմալ մակարդակի պահպանմանը և սրտային հիվանդությունների ռիսկի նվազեցմանը, ասել է «СМ-Клиника»-ի բժշկական կենտրոնների ցանցի սրտաբան Անաստասիա Ֆոմիչևան: Նա Lenta.ru-ի հետ զրույցում նշել է սրտանոթային առողջության համար լավագույն սննդակարգը։
Ուսերի, ձեռքերի և դաստակների ցավը կարող են առաջանալ քնի սխալ դիրքի պատճառով: Քնի մասնագետ, բժիշկ Ռաջ Դասգուպտան և օրթոպեդ-վիրաբույժ Մեթյու Բենեթը այս մասին խոսել են HuffPost-ին տված հարցազրույցում։
PromoFarma by DocMorris-ի դեղագործական օգնության ղեկավար Մար Սանտամարիան բացահայտել է, որ քաշի արդյունավետ կորուստը պահանջում է հետևել պարզ՝ «80/20 կանոնին»։ Նա այս խորհուրդով կիսվել է 20minutos-ի հետ զրույցում:
Սրտաբաններ Կումար Սարկարը, Արլեն Բարսեղյանը և Դիանա Ստեյտիեն հայտարարել են, որ սնունդը զգալի ազդեցություն ունի սրտի առողջության վրա: La Razon-ին տված հարցազրույցում նրանք առաջարկել են նախաճաշի երեք տարբերակ՝ սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար։
Օրական մեկ բաժակ կարմիր գինին կարող է օգտակար լինել սրտի համար, սակայն ալկոհոլի կանոնավոր օգտագործման վնասը շատ ավելի մեծ է, հայտարարել է բրիտանացի սրտաբան Օլիվեր Գուտմանը։
Մենք հաճախ ենք խոսում ուշ գիշերային սուրճի կամ քնելուց առաջ էկրանի առջև անցկացրած ժամանակի մասին, բայց շատ ավելի քիչ՝ ամնակարևորի՝ ընթրիքի ժամի մասին։
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «О самом главном» հաղորդման ժամանակ անսովոր խորհուրդներ է տվել առողջության վերաբերյալ:
Ֆիզիոթերապևտ Անա Գալեոտեն նշել է, որ եթե յուրաքանչյուր մարդու տրված լիներ հնարավորություն ընտրելու միայն մեկ սովորություն՝ իրենց առողջությունը բարելավելու համար, ապա ինքը կընտրեր քայլելը։ Նա Hola-ին տված հարցազրույցում քննարկել է ֆիզիկական ակտիվության օգուտները։
Հետազոտողների միջազգային խումբը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում գերմշակված սննդի սպառման արագ աճը խոշոր սննդի կորպորացիաների գործողությունների, այլ ոչ թե սպառողների ազատ ընտրության արդյունք է։
Առողջ ապրելակերպը և հավասարակշռված սննդակարգը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման հիմքն են: Այս մասին հայտարարել է «СМ-Клиника»-ի սրտաբան Անաստասիա Մալայը: Նա Lenta.ru-ի հետ զրույցում պատմել է նաև սրտի համար ամենավտանգավոր սննդամթերքների մասին:
Քլիվլենդի կլինիկայի բժիշկ Նենսի Ֆոլդվարի-Շեֆերը բացահայտել է նույնիսկ փոքր քանակության ալկոհոլի ազդեցությունը քնի որակի վրա: Նրա խոսքերը մեջբերում է Infobae-ն։
Վերամշակված սննդամթերքի, երշիկեղենի և սոուսների չափից շատ օգտագործումը կարող է պոտենցիալ մեծացնել սրտի կաթվածի և ինսուլտի առաջացման ռիսկը: