
Բժիշկը թվարկել է կվասի անսպասելի օգուտները

Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը խոսել է մարդկանց համար կվասի օգտակարության մասին։ Մասնագետի խոսքով՝ ըմպելիքը պարունակում է օգտակար նյութեր, որոնք նպաստում են մարմնի բոլոր համակարգերի աշխատանքին։
«Կվասը պարունակում է B1, B2, E, PP վիտամիններ, ինչպես նաև նիկոտինաթթու կամ նիացին: Այս օգտակար նյութերն անհրաժեշտ են սիրտ-անոթային և նյարդային համակարգերի առողջությունը պահպանելու, անոթների փխրունությունը կանխելու համար»,- Gazeta.Ru-ն մեջբերում է Քաշուխի խոսքերը։
Բժիշկը նաև նշել է, որ արդյունաբերական կվասը շատ շաքար է պարունակում։
«Արդյունաբերական կվասը անցանկալի է շաքարային դիաբետով և աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց, հիպերտոնիայով և լյարդի խնդիրներով հիվանդների, ինչպես նաև կազմվածքին հետևողների համար»,- ըստ shantnews-ի՝ ասել է նա։