
Մթերքներ, որոնք օգնում են հաղթահարել շոգը

Որոշ մթերքներ կարող են օգնել հաղթահարել ամառվա շոգը, ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Սոլոմատինայի խոսքով՝ լավ է շոգին ավելի շատ լոլիկ ու գազար ուտել։
«Լոլիկը պարունակում է լիկոպին, որը կարող է օգնել ձեզ դիմանալ շոգին: Գազարը, որտեղ կան կարոտինոիդներ և բետա-կարոտին, նույնպես ավելի լավ է ներծծվում, հատկապես, եթե եփելիս թթվասեր եք ավելացնում»,- ըստ shantnews-ի՝ խորհուրդ է տվել նա։
Նաև, հավելել է Սոլոմատինան, բանջարեղենի մեջ պարունակվող կարոտինոիդներն են լավ պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթներից։