
Որքան է շաբաթական սպորտով զբաղվելու օպտիմալ քանակը. սրտաբան

Բժշկական գիտությունների թեկնածու, սրտաբան Վյաչեսլավ Կոլիևը նշել է շաբաթական սպորտի օպտիմալ քանակը։
Բժիշկը խորհուրդ է տվել շաբաթական մոտ 150-300 րոպե աերոբիկ վարժություններ անել՝ անկախ տարիքից։
Ըստ shantnews-ի՝ նա պարզաբանել է, որ եթե խոսքը ինտենսիվ մարզումների մասին է, ապա վարժությունների տեւողությունը պետք է լինի օրական 15-30 րոպե, իսկ կես ժամից մինչեւ մեկ ժամ՝ չափավոր ֆիզիկական ակտիվության դեպքում։
Կոլիևը հավելել է, որ վարժությունների առավելագույն թույլատրելի ինտենսիվությունը որոշվում է նրանով, թե որքան է բարձրանում սրտի հաճախությունը դրանց ընթացքում։
220-ից անհրաժեշտ է հանել մարդու տարիքը, տարբերությունը կլինի սրտի զարկերի առավելագույն շեմը։