Բժիշկը նշել է լսողության կորստի ոչ ակնհայտ պատճառները

Լսողության կորստի պատճառները կարող են տարբեր լինել և միշտ չէ, որ ակնհայտ են: Մասնավորապես, երեխաների մոտ նման խնդիր կարող է առաջանալ ադենոիդների, իսկ մեծահասակների մոտ՝ մրսածության ու քթի ուժեղ այտուցների պատճառով։ Այս մասին, ըստ shantnews-ի՝  «Իզվեստիային» ասել է քիթ-կոկորդ-ականջաբան Անաստասիա Տրապանին։

Այս առումով, ըստ նրա, լսողության կորստի կանխարգելումը պետք է սկսել մանկուց։ Իսկ երեխայի լսողությունը պահպանել ցանկացող ծնողների հիմնական կանոնը ԼՕՌ բժշկին ժամանակին այցելելն է, քիթ-կոկորդի հետազոտությունը ադենոիդների առկայության համար, միջին ականջի բորբոքման ճիշտ բուժումը։ Մեծահասակների համար ընդհանուր խորհուրդները հետևյալն են. չլարել թմբկաթաղանթը չափազանց բարձր երաժշտության պատճառով, խուսափել ճնշման անկումից, ականջները մաքրելու համար չօգտագործել բամբակյա շվաբրեր։

Իսկ լսողության կորստի, ցավի կամ ականջից արտադրությանդեպքում պետք է անհապաղ դիմել օտորինոլարինգոլոգի: Խոսելով լսողության վրա ականջակալների ազդեցության մասին՝ բժիշկը նշել է, որ երկար ժամանակ բարձր երաժշտություն լսելը կարող է հանգեցնել լսողական անալիզատորի սպառման։ Բացի դրանից, ականջակալներ կրելիս արտաքին լսողական անցուղի հասանելիության երկար բացակայության պատճառով ականջի ինքնամաքրման գործընթացը կարող է վատթարանալ, իսկ բարձր խոնավությունը կխախտի միկրոբիոցենոզը:

«Սա առաջացնում է քոր ականջներում և կուտակումներ, որոնք հիվանդները հաճախ փորձում են ինքնուրույն հեռացնել: Արդյունքում նրանք ավելի խորն են մղում ծծմբի զանգվածները՝ առաջացնելով խցանում կամ մեխանիկորեն վնասում են արտաքին լսողական անցուղու մաշկը, ինչը արտաքին օտիտի առաջացման է բերում»,-հավելել է քիթ-կոկորդ-ականջաբանը։

«Ցավոք, լսողության կորուստը միշտ չէ, որ շրջելի է, և բուժման հաջողությունը կախված է նրանից, թե որքան արագ կկատարվի ախտորոշումը և սկսվի ճիշտ թերապիան: Որոշ դեպքերում բժիշկները կարող են միայն կանխել լսողության հետագա կորուստը կամ հնարավորինս դանդաղեցնել այն, բայց չվերադարձնել նախկին սրությունը:

Տեսանյութեր

Լրահոս