Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.62 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.19%-ով կամ 0.77 դրամով։ Բորսայում վաճառվել է 7 միլիոն 850 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 404 դրամ, վաճառքինը՝ 407 դրամ:
2013 թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 383,951, ինչը 2012թ. օգոստոսի 31-ի դրությամբ գրանցված ցուցանիշից մեծ է 19,243-ով:
Միջազգային հեղինակավոր Moody’s կազմակերպությունն այսօր Ba2 է գնահատել Հայաստանի կառավարության տեղաբաշխած՝ 7 տարի մարման ժամկետով ու 6 տոկոսով 700 միլիոն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսերի վարկանիշը:
Վերջին շրջանում շատ է խոսվում պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու հեռանկարի մասին։ Ընդ որում, խոստացվում են էական հավելումներ։ Եվ ենթադրվում է, որ այս արդյունքին կառավարությունը հասնելու է պետական աշխատողների կրճատումների գնով։
Ցուցակի առաջատարը «Лукойл»-ն է (2012թ-ին 3,6 տրիլիոն ռուբլի եկամուտով), երկրորդ տեղում է «Сургутнефтегаз»-ը` (849,6 միլիարդով), եռյակը եզրափակում է Vimpelcom-ը` 717,2 միլիարդով:
«Պարզվում է, որ կան դեռևս ձեռնարկություններ, որոնք աշխատում են վնասով, և մեր ներկայացուցիչները կամ նախարարությունները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում», – ասել է Տիգրան Սարգսյանը
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Կ. Մինասյանը հերքեց կոնֆլիկտի առկայությունը և Վ.Ավանեսյանի հետ հարաբերությունների լարված լինելը. «Նախարարն ուղղակի վատառողջ է: Մարդիկ ուղղակի անհիմն ենթադրություններ են արել»:
ԵՄ-ի հետ երկարատև բանակցություններ ունեցանք, բայց, ի վերջո, հավանաբար, այն երաշխիքները չեղան, որ ապագան կապեինք այդ ուղղության հետ: Մնացածը ժամանակը ցույց կտա: Ռուսական ասացվածք կա` от добра добра не ищут: Հիմա մերն է` ՌԴ-ի հետ ունենք որոշակի ձևավորված հարաբերություններ, նաև մեր ժողովուրդն այսօր ավելի շատ ռուսամետ է, 2 մլն հայեր այնտեղ են բնակվում:
Օտարերկրացիների հոսքը Հայաստան խրախուսելու և նրանց կողմից ներդրումների իրականացմանը նպաստելու համար այսօր ՀՀ կառավարությունը իր նիստում հավանություն տվեց «Օտարերկրացիների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին:
2014 թ. պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակով եկամուտները առաջարկվում է սահմանել 1,145 մլրդ դրամ՝ 2013 թ. բյուջեի համեմատ 8%-ով ավելի, ծախսերը՝ 1,272 մլրդ դրամ՝ 2013 թ. բյուջեի համեմատ 7.5%-ով ավելի:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանին հարցրին, թե ի՞նչ եղավ նոր տեխնոլոգիայով արտադրությունը:
Կամ ի՞նչպիսին կարող էր լինել հայկական գինու ճակատագիրը
«Այդպես չէ, որ մենք ԵՄ-ի հետ ազատ տնտեսական գոտու մեջ մտանք, ու մեր արտադրանքին եվրոպական շուկան սպասում է, որ հենց մտնենք, մեզնից գնեն»
Վերլուծաբանների կարծիքով` ընկերության վարկանիշի վրա դրական է ազդել պետական աջակցությունը, քանի որ բաժնետոմսերի 49,9%-ը պատկանում է «Ռոստեխ»-ին:
Ղրղըզստանը հերթական անգամ հաստատել է Մաքսային միությանը միանալու իր մտադրությունը և առաջարկել է հատուկ հիմնադրամ ստեղծել նման ցանկություն ունեցող երկրներին օգնություն ցուցաբերելու նպատակով, գրում է РБК–ն։
ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կներկայացնի նախագիծ՝ լրացուցիչ միջոցներ նախատեսելու համար:
ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը և Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդերը մեկնարկում են ծրագիր, որի արդյունքում շուրջ 100 մլն դոլարի ներդրումներ կիրականացվեն ՀՀ-ում դեղագործության, բարձր տեխնոլոգիաների, սննդի վերամշակման և զբոսաշրջության ոլորտներում:
Հանրային շահերի համար պաքարող աշխարհի հարյուրավոր կազմակերպություններ զգուշացնում են կառավարություններին, որ Հազարամյակի զարգացման նպատակները կտապալավեն, եթե պետություններն այսօր քայլեր չձեռնարկեն կոռուպցիայի դեմ:
Հայաստանի գործարարների մի խումբ՝ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ, այսօր մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Ռոսւաստանի արդյունաբերողների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-27-ին անցկացվելիք «Մաքսային միության արդյունաբերության քաղաքականության սկզբունքների համաձայնեցում» թեմայով կլոր սեղանին:
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.37%-ով կամ 1.5 դրամով։ Բորսայում վաճառվել է 4 միլիոն 400 հազար դոլար։
ՀՀ վարչական դատարանի կայացրած դատական ակտով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի գործողությունները չեն ճանաչվել ոչ իրավաչափ: Ինչ վերաբերում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշմանը, ապա Ս.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: Պետական եկամուտների կոմիտեն անընդունելի է համարում որոշման պատճառաբանությունները և սահմանված ժամկետում կբողոքարկի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարան:
Ընկերությունում նախատեսվում է իրականացնել ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրություն՝ «ՀՀ-ում ստուգումների կազմկերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով նախատեսված կարգով, որի անցկացման նպատակն ամրագրված է նույն հավելվածի 2-րդ կետով:
Հաճախորդների սպասարկման գործընթացն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկը շարունակում է նոր վճարային տերմինալների տեղադրման աշխատանքները:
Այսօր ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական Դաշինքի միջև կնքվեց Փոխըմբռնման Հուշագիր, որի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակը և օժանդակել կողմերի միջև գործակցության սերտացմանը ի նպաստ Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը:
Հիմնավոր կասկածներ ունեմ, որ այստեղ ներդրողների մեջ Հայաստանի հայեր կան: Սա վարչապետի օֆշորի պատմության շարունակությունն է
168.am-ի հետ զրույցում ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը բացասական գնահատեց գյուղնախարարի հրամանին, որով ՀՀ արտադրողների համար օրինական կերպով մեծ մրցակցություն է ստեղծվում:
2013 թ. սեպտեմբերի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 8.5%:
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.5 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.07%-ով կամ 0.2 դրամով։ Բորսայում վաճառվել է 2 միլիոն 600 հազար դոլար։
2012 թվականի վերջի դրությամբ Հայաստանի զուտ ներդրումային դիրքը, ինչպես նախորդ տարիներին, բացասական է և կազմել է 6908.9 մլն դոլար՝ նախորդ տարվա վերջի համեմատ աճելով 190.4 մլն դոլարով: Ընդ որում, ակտիվներն ավելացել են 52.2 մլն դոլարով, իսկ պարտավորությունները՝ 242.6 մլն դոլարով:
Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրամիություն. այս բանավեճում կարևոր է ոչ միայն այն, թե ում հետ որքան առևտուր ենք անում, այլ՝ ում ինչ ենք վաճառում