Բաժիններ՝

Ուկրաինայի իրադարձությունները հետևանքներ կունենան Հայաստանի տնտեսության վրա. ԱՄՀ ներկայացուցիչ

Ուկրաինայի իրադարձությունները մտահոգություն են առաջացնում և դրանք հետևանքներ կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ Հայաստանի տնտեսությունը ՌԴ տնտեսության հետ խիստ սերտ կապեր ունի: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, նույնիսկ մինչև վերջին իրադարձությունները ԱՄՀ-ն մտորում էր ՌԴ-ում տնտեսական աճի կանխատեսումը նվազեցնելու մասին:

«ՌԴ տնտեսությունը աճի տպավորիչ ժամանակաշրջան էր ունեցել, բայց դա արել էր առկա կապիտալի և ոչ թե նոր ներդրումների հաշվին, և առանց նոր կարողությունների ներդրման աճի սահմանափակումների եզրին էր: Թեպետ ՌԴ ֆինանսական վիճակը զարգացող այլ երկրների համեմատ բարվոք էր, բայց  ՌԴ-ում հանրային մեծածավալ ներդրումների ծրագրեր կային, օրինակ՝ Սոչին, որ ավարտվեց: Այժմ ՌԴ-ն շարունակում է մեծ կախվածության մեջ մնալ էներգակիրների գներից, իսկ դրանց արտահանման ցուցանիշները մի փոքր այս տարի արդեն նվազել են: Տեսականորեն դա կարող է էական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա»,- ասաց Մ.Հորթոնը՝ միաժամանակ մատնանշելով, որ ՀՀ-ից ՌԴ արտահանումն ընդամենը 280 մլն դոլար է, իսկ միայն Մոսկվայի արժեքը 400 մլրդ դոլար է, այսինքն՝ հսկայական ներուժ կա ՀՀ ապրանքների արտահանման համար:

Ըստ Հորթոնի՝ ՌԴ-ի տնտեսության հետ ՀՀ-ն սերտորեն կապված է, բայց պարտադիր չէ, որ այնտեղի իրականությունը կրկնվի այստեղ:

Անդրադառնալով ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ ԱՄՀ ներկայացուցիչը նշեց, որ մյուս շաբաթ կհրապարակվի ԱՄՀ զեկույցը, որը պարունակելու է հավելված ՄՄ անդամության մասին: Հորթոնի խոսքով՝ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը կարող են բարձրանալ, քանի որ այսօր ՀՀ սակագներն ավելի ցածր են, քան ՄՄ երկրների սակագները. «Բայց ՀՀ իշխանությունները խնդրել են, որ այդ բարձր մաքսերը չկիրառվեն 1000 ապրանքների դեպքում, բանակցությունները կավարտվեն տարվա կեսերին, դրա համար դժվար է հիմա կանխատեսել որևէ ազդեցություն: Կարող է ավելանան ՄՄ երկրների կողմից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսավորումը, մասնավորապես ԱԷԿ-ի շահագործման երկարացման համար տրվող ֆինանսավորումը: Ամենամեծ ազդեցությունը գազի գնի հստակեցումն է հաջորդ հինգ տարների համար, որը տնտեսելու է 130-150մլն դոլար, որը զգալի տնտեսում է: Կարող է լինեն այլ օգուտներ՝ անվտանգության երաշխիքի և այլ տեսքով: ՌԴ իշխանությունները խստացում են իրենց երկրում աշխատանքային միգրանտների կանոնակարգումը, հնարավոր է, որ ՄՄ շնորհիվ հայ միգրանտների համար այդքան ծանր չլինի»:

Հորթոնի գնահատականով՝ Հայաստանն արդեն իսկ շատ մեծ չափով կախված է ՌԴ տնտեսությունից և ռուսական ազդեցությունն արդեն իսկ շատ մեծ է, իսկ ՄՄ շրջանակներում այդ կապերը կարող են ավելի խորանալ, և ՀՀ-ն ավելի ենթակա դառնա ՌԴ-ին:

«Մաքսային միության անդամակցության դրական կողմերը բացասականին գերազանցելու հնարավորությունը տեսականորեն կա, դա կախված է, թե ինչպես կիրականացվեն ընձեռվող հնարավորությունները: ՌԴ-ն արդեն մեծ ներդրումներ է արել ՀՀ հեռահաղորդակցության, էներգետիկ, տրանսպորտի և այլ ոլորտներում: Դրական կողմերի կողմի ավելի ծանրակշիռ լինելը ես տեսնում եմ»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։