Մեր կարծիքով՝ դա լավ մտածված բարեփոխում է. ԱՄՀ ներկայացուցիչը՝ պարտադիր կուտակայինի մասին
«Կենսաթոշակային բարեփոխումները նախապատրաստվել են բավականին երկար, փաթեթում հստակորեն նշված էին դրանց նպատակները, որոնցից ամենակարևորը երկրի տարեց բնակչության շրջանում աղքատության նվազեցումն է: ՀՀ-ում խորհրդակցություններ և քննարկումեր տեղի ունեցել են տարբեր կառույցների հետ, նաև խրհրդակցել են կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում միջազգային առաջատար կառույցների հետ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և այլ, և երբ եկել է իրականացման ժամանակաշրջանը, կառավարությունն ընտրել է լավ կառավարիչների: Մեր կարծիքով՝ դա լավ մտածված բարեփոխում է, այն, իհարկե, ազդում է բնակչության վրա և իր հետ բերում է տարրեր, որոնք ոմանց համար դժվար ընդունելի են, ոմանց համար՝ ոչ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:
Ըստ նրա՝ եթե բարեփոխումները մնայուն լինեն և բացասաբար չազդեն գործարար շրջանակների վրա, ազդեցությունը դրական կլինի:
Հորթոնի կարծիքով՝ վաղաժամ է գուշակություններ անել, թե ինչպես կարձագանքի ՀՀ կառավարությունը, եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի բարեփոխումները կամ դրա մի մասը: