Բաժիններ՝

Երևանում տեղի կունենա միջազգային համաժողով՝ պատասխանատու հանքարդյունաբերության թեմայով

Մարտի 25-26-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովը։

Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող այս համաժողովի նպատակն է հանքարդյունաբերության ժամանակակից և միջազգային լավագույն փորձի մասին Հայաստանում այդ ոլորտի տարբեր շահագրգիռ խմբերին տեղեկատվության փոխանցումը և նրանց միջև երկխոսության դյուրացումը: Երկօրյա համաժողովին հանդես կգան միջազգային խոսնակներ և փորձագետներ:

Միջոցառման աջակիցներն են՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ դեսպանատունը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Երևանում և Կանադայի կառավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31