Վերջերս Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պետությունները՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը մեքենաշինարարների կոորդինացիոն խորհուրդ են ստեղծել, որտեղ Հայաստանը անդամակցում է դիտորդի կարգավիճակով:
Այսօր՝ օգոստոսի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 407.51 դրամ։ Հիշեցնենք, որ երեկ ոչ աշխատանքային օր էր, և բորսայում գործարքներ չեն իրականացվել։
Գործակալությունը երեք տարում ավելի քան 7 մլն դոլար է ուղղել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, ամենախոշոր ներդրողներն են R&D կանադական ընկերությունն ու «Synopsis» ընկերությունը:
Բագրատաշենի մաքսակետում մանրակրկիտ զննության ենթարկելով կասկածելի վարք ցուցաբերած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան՝ բեռնախցիկում տեղադրված գազաբալոնի միջից հայտնաբերվել է շուրջ 4.5կգ դեղորայք, 21.5 կգ բիոհավելումներ, ինչպես նաև 65 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ: Մյուս դեպքով՝ վարչության աշխատակիցները մեր երկրի քաղաքացու մեքենայի հետևի նստատեղից և բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի արանքից հայտնաբերել են 21 կգ ընդհանուր քաշով տարբեր երկրների արտադրության դեղորայք, որը ձեռք էր բերվել Վրաստանում:
«Իշխանությունները ոչ մի բան չփոխեցին, ուղղակի վճարի անունը փոխեցին՝ դարձնելով նպատակային սոցիալական վճար: Ստացվում է, որ իրենք իրենց խոսքով հաստատում էին, որ սոցիալական վճարները աննպատակ էին…
Եվրոպայի պատժամիջոցների արդյունքում շատ մեծ խառնաշփոթ է առաջացել հենց Եվրոպայում և ստիպված են բերքը ոչնչացնել:
Աշխարհում գյուղատնտեսության եւ սննդամթերի արտադրության ոլորտներում, 2013թ. տվյալներով, ներգրավված է ավելի քան մեկ միլիարդ մարդ, այսինքն, ողջ աշխարհում զբաղվածների թվի գրեթե 1/3-ը: Չնայած զբաղվածության նման բարձր մակարդակին, այս ոլորտը վերահսկում են մի քանի խոշորագույն ընկերություններ:
1955թ. թոշակառու Սանդերսը նստեց իր հին մեքենայի ղեկին և սկսեց ռեստորանների տերերին առաջարկել իր բաղադրատոմսը։
Ֆինլանդիայում մեքենայի թույլատրված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքի չափը կախված է վարորդի եկամտից։ Եղել է դեպք, որ մի տղամարդ տուգանվել է 200 հազար դոլարով:
Վ.Սաֆարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ եթե այսօր մոտ 3 մլրդ դոլարի արդյունաբերական արտադրանք ենք արտադրել, իսկ խորհրդային տարիներին՝ 9.2 մլրդ դոլարի, դա նշանակում է, որ մենք առնվազն 3 անգամ պակաս ենք արտադրում:
«Վերջին շրջանում Հայաստանից իրականացվող արտահանումն ու ներկրումը զգալիորեն պակասել է: Թե ինչի հետ է կապված, չգիտենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի քարտուղար Հերբերտ Համբարձումյանը:
«Մեզ համար շատ մեծ պատիվ կլինի, որ Ռուսաստանի պես հզոր երկիրն իր պոտենցիալով այս պարագայում Հայաստանին նայի: Բայց ինչի՞ համար: Ունե՞նք լավ արտադրություններ: Ստացվում է այնպես, որ ինքը կարող է հանկարծ իր շուկայում միրգ չունենա՞ ու շնչահեղձ սպասում է հայկական մրգերի՞ն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքների մասին, ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցները Ռուսաստանի վրա, ըստ որոշ տնտեսագետների՝ կարող են ունենալ դրական ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա: Սակայն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ դրանք առանձնապես ազդեցություն չեն ունենա մեր տնտեսության վրա՝ քանի որ Հայաստանում չկան համապատասխան ռեսուրսներ:
Օգոստոսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.4 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Օգոստոսի 11-15-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,427,968 դոլար 410.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 104,497,185 ԱՄՆ դոլար 411.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Վարչապետ Աբրահամյանի առաջարկով նախ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ստեղծվող հնարավորությունների, ՀՀ կառավարության կողմից առաջարկվող միջոցառումների և ֆինանսավորման գործիքների վերաբերյալ, այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն:
Ռուսաստանը փակեց իր շուկան Արևմուտքի առաջ՝ մոտ 5 տասնյակ անուն գյուղմթերքների համար։ Մեր պաշտոնյաները համոզված են, որ մենք կարող ենք շահած դուրս գալ։
Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ ընկերությունն իր վրա է վերցնում 600 մլն դոլարի ներդրումների իրականացումը՝ դրա փոխարեն ակնկալելով, որ կառավարությունը կտրամադրի հարկային արտոնություններ կայանի համար անհրաժեշտ սարքավորումների ներկրման նպատակով, ինչպես նաև կապահովի կայանին գազի երաշխավորված մատակարարումներ:
Այսօր՝ օգոստոսի 15-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 407.75 դրամ։ Երեկվա համեմատ համեմատ դոլարը էժանացել է 0.26%-ով կամ 1.15 դրամով։
Օգոստոսի 14-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
սկսած տարվա սկզբից տարբեր պատճառներով ձախողվել են մոտավորապես 390 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ գործարքներ:
ՀՀ կառավարությունը «Ռոյալ-Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի կողմից երեք հայտարարագրով ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է համապատասխանաբար մինչև 2015թ. մարտի 13-ը, մարտի 26-ը և մայիսի 29-ը:
Իր այսօրվա որոշմամբ ՀՀ կառավարությունը թույլատրել է «Արմենիա» հեռուստաընկերության կողմից ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. օգոստոսի 2-ը, ինչի շնորհիվ ընկերությունը կիրականացնի տեխնիկական բարձր որակ ապահովող հեռուստահեռարձակում:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետական մարմինների կողմից ծառայությունների էլեկտրոնային ձևով մատուցման և այդ ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման տեխնիկական համակարգերի միասնականության, անվտանգության և փոխգործակցության ապահովման անհրաժեշտությամբ:
Ակնկալվում է, որ «բաց երկնքի» ազատականացված քաղաքականությամբ կկանոնակարգվեն պետական կառավարման մարմինների գործառույթները, որոնք կհանգեցնեն վստահության մեծացմանը և մրցունակ ու կայուն ավիափոխադրումների ապահովմանը:
Այսօր՝ օգոստոսի 14-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 408.9 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.34%-ով կամ 1.39 դրամով։
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով ներմուծված սերմացուի պահանջարկի նվազման պատճառով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ավելցուկ սերմացուի պահպանության և իրացման պատասխանատվությունը վերապահել մարզպետարաններին:
Գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ ՀՀ վարչապետին է դիմել «Անակլիա էներջի» կազմակերպությունը՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ՀՀ կառավարությունից ակնկալելով գազի երաշխավորված ծավալի մատակարարում
Այսօր՝ օգոստոսի 13-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 410.29 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.29%-ով կամ 1.21 դրամով։
«Լիդիան ինթերնեյշնլ»-ի փոխնախագահը կարծում է, որ պոտենցիալ շահութաբեր հանքային ռեսուրսներ ունեցող ոչ մի երկիր չի փոխարինում հանքարդյունաբերությունը այլ արդյունաբերությամբ: Դա տնտեսապես արդյունավետ չէ: