2014թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.5% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի և ձվի 12.5-4.8% գնանկման արդյունք է:
Այս տարվա առաջին եռամսյակում 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ համախառն ներքին արդյունքն աճել է 3.1%-ով: Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
2014թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, ծառայությունների սակագները՝ 0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3% գնաճ:
Ասատրյանը նաև նշեց, թե տեղեկատվություն չունի անգամ իր ղեկավարած գերատեսչությունում ինչքան դիմումներ են ներկայացվել:
Լ.Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում այս «անհետաքրքիր» իրավիճակը պայմանավորեց նրանով, որ բյուջեի կատարողականն էր ներկայացվում, թվերը հստակ տրված են և ամեն ինչ «իդեալական» է ներկայացվում:
Կատարված հատկացումները կազմել են 297.4 մլրդ դրամ՝ ապահովելով 98.6% կատարողական: Այս մասին այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
«Մի քանի հոգու կոոպերացիան չի նշանակում համայնքի կոոպերացիա, քեռին ու զարմիկը իրար հետ կոոպերացիա չեն, ես չգիտեմ նման կոոպերացիաներ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ պատասխանելվ 168.am-ի հարցին, թե արդեն գործող գյուղացիական կոոպերացիաների մասնակիցներն արդյոք գո՞հ են իրենց կարգավիճակից:
« Անձրևներ գալիս են, բայց եթե այպես շարունակվի, մենք երբեք ջրամբարները չենք լցնի, որովհետև Արարատյան դաշտավայրը վերածել ենք դրենաժների, իսկ փոքր ՀԷԿ-երի պատճառով սելավներ չեն առաջանում, որ լցնեն ջրամբարները»,- այսօր ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ դիմելով Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին:
«Բայց դե կարկուտ էր, ի՞նչ աներ նախարարը, հո զոնտիկ չէ՞ր բռնելու ծիրանի գլխին»,- ասաց պատգամավորը:
Հետևելով հնչող տեսակետներին` տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ քննարկում ու կարծիքներ են հայտնում` առանց պատկերացնելու` ի՞նչ է մաքսային միությունը և ի՞նչ է տնտեսական միությունը։
Ս.Կարապետյանն այդպես էլ չկարողացավ սպառիչ պատասխան տալ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարցին՝ արդյոք թրթուրների պիկն անցե՞լ է, թե՞ կրկին հնարավոր է մասսայական հարձակում:
Գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնաբուծության և որսորդության բնագավառներում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 18.2 մլրդ դրամ կամ ծրագրվածի 77.3%-ը:
Այսօր՝ մայիսի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.31 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.06%-ով։
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր ասել է, որ թեեւ 2014 թվականը գյուղատնտեսության համար դժվար տարի է, սակայն այն սակավաջուր չի կարելի անվանել: Այս մասին գրում է Banks.am-ը։
յսօր Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ ծրագրից շեղումը հիմնականում առաջացել է կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների ծախսերում:
Եթե Երվանդ Զախարյանին հաջողվի պարզել «Նաիրիտում» աշխատավարձերի գաղտնիքը, հնարավոր կլինի լուրջ ֆինանսներ տնտեսել, իսկ այդ գումարներն էլ բավական կլինեն սեփական ուժերով գործարանի վերագործարկման համար: Հիշեցնենք, որ այս տարի մարտի 25-ին «Նաիրիտի» խնդիրների շուրջ ՀՅԴ-ի կազմակերպած քննարկման ժամանակ 2005-2007թթ. «Նաիրիտի» տնօրեն Կարեն Իսրայելյանը հայտարարել էր, որ այսօր չնչին ներդրումներով ամսական 700-1000 տոննա կարելի է արտադրել և վաճառել Ռուսաստանին, և դրա համար 15-18 մլն դոլարը լիովին բավարար է:
Կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության ավագ, միջին, կրտսեր սպայական և ենթասպայական անձնակազմին և ՀՀ ԿԱ ոստիկանության գլխավոր, ավագ և միջին սպայական անձնակազմին…
Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ ազգային վիճծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ՝ ծառայությանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման համար տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման համար: Հաշվառում անցկացնելու նպատակով տրամադրվելու է 200 հազար ԱՄՆ դոլար:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ փոխվարչապետ, արաբական մի շարք երկրների՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Քուվեյթի, Եգիպտոսի եւ Իրաքի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նշված երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակին, դրանց ընդլայնման ու խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Հանկարծ պարզվեց, որ կոմերցիան, տնտեսությունն իր տեղն ունի, քաղաքականությունը` իր։ Որ երկիրն իրավունք ունի կոմերցիոն շահեր հետապնդել` անկախ նրանից, դա ում դուր կգա, ում` ոչ։
Ինչպես այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, հարցը չի վերաբերում ծրագրերի թերակատարմանը, պարզապես անցած տարի հատկացվել են այնքան միջոցներ, որքան կատարվել է ծրագիրը:
Ըստ էության, դիմումը կարող է ներկայացվել օրենքով սահմանված կարգով, լրացուցիչ պահանջներ չեն ներկայացվում: Ե՛վ կարգը, և՛ դիմումում ներառվող տվյալների սպառիչ ցանկը հստակ նշված է օրենքում:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Կալպատարու Փաուեր տրանզմիշն լիմիթեդ» ընկերության ՀՀ մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 7-ը:
Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշվեց Կարեն Թամազյանին ազատել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը
Հնարավո՞ր է արդյոք, որ 2013 թ. բյուջեն սեկվեստրի ենթարկվի: Այս հարցին ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը 168.am-ին ասաց, որ սեկվեստրի հավանականություն չկա:
Վարչապետն ընդգծել է, որ ի հավելում գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ներկրված և պատվիրված ծավալի՝ պետք է վերջնականացնել դրանց պահանջարկը, որպեսզի կարճ ժամանակահատվածում ամբողջովին լուծվի գյուղտեխնիկայի սղության խնդիրը:
«Բաղրամյանի ալրաղացը թանկացրել է թողարկվող ալյուրի գինը։ Դեռ անցյալ շաբաթ ալյուր չէր առաքվում խանութներ. առաքիչները սա բացատրում էին մոտալուտ թանկացումով»:
Այսօր կանգնած ենք համահայկական բարդ և բազմակողմանի խնդիրների առջև, հաջողության հասնելու համար պետք է աշխարհով մեկ սփռված մեր լավագույն և ամենաորակյալ ուժերը համախմբենք լիազոր համահայկական կառույցների մեջ և նպատակասլաց աշխատանք զարգացնենք:
Գործադիրի առաջիկա՝ մայիսի 29-ի նիստում նախատեսվում է բացասական եզրակացություն տալ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Բազմասեր Առաքելյանի և Վահան Կարապետյանի՝ օրենսդրական նախաձեռնությանը: