Համաշխարհային բանկը որոշել է Վրաստանին հատկացնել 60 միլիոն դոլար
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկը որոշել է Թբիլիսիին հատկացնել 60 միլիոն դոլարի փոխառություն՝ վրացական տնտեսության մասնավոր սեկտորի մրցունակության բարձրացման համար: Այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դա միմյանց հետ փոխկապակցված երեք նախագծերից մեկն է՝ ուղղված Վրաստանում ընդհանուր բարգավաճման ամրապնդմանը և չափազանց աղքատության արմատախիլ անելուն, ինչը պետք է արվի մասնավոր սեկտորում արտադրողականության խթանման քաղաքականության հաշվին:
Ակնկալվող երկրորդ ու երրորդ փոխառությունների ծավալները հայտնի չեն: Հայտնի է, որ 1992 թվականից սկսած՝ Վրաստանին Համաշխարհային բանկի ցուցաբերած ֆինանսական օգնության ծավալը հասել է 2.27 միլիարդ դոլարի: