Բաժիններ՝

Կբարձրանա՞ արդյոք էլեկտրաէներգիայի սակագինը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց՝ եթե դոլարն արժեզրկվի, հնարավոր է՝ գազի սակագինն էլ իջեցվի:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման ընթացքում Հայաստանի համար գազի սակագնի զեղչի պայմանավորվածություն էր ձեռք բերվել: «Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց»,- հայտարարել էր Միլլերը: Ավելի ուշ, սակայն, պարզվեղ, որ ՌԴ-ի կողմից իջեցված գազի գինը չի նվազի նաև ՀՀ սպառողի համար:

Վ. Այվազյանի խոսքով՝ եթե գազի գինը սահմանում չիջեցվեր, ապա սպառողների համար այն կբարձրանար:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ եթե գազի գինը սահմանում իջեցվել է և դրա համար սպառողների համար չի բարձրանում և մնում է անփոփոխ, էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա՞: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ դիմելով Վ. Այվազյանին՝ ասաց. «Ես հակված եմ մտածելու, որ կբարձրանա, ասեք արխային, ինչի՞ չեք ասում»:

Կարդացեք նաև

Վ. Այվազյանն էլ այսպես արձագանքեց. «Տրամաբանությունը միակն է, գազն էլ է ապրանք, հոսանքն էլ է ապրանք, ու դու այդ ապրանքի համար պետք է վճարես»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս