Տեղաբաշխվել է ընդհանուր առմամբ ավելի քան 12.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմս
Ապրիլի 29-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 525 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 175 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 350 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 625 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 206 482 058 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.5644 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.9800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:
***
Ապրիլի 29-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 94 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 500 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 594 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 515 557 853 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.0885 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.2989 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:
***
Ապրիլի 29-ին տեղի է ունեցել 2020 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294208) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 360 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 990 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 370 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 930 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 443 099 055 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.8220 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.0700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:
***
Ապրիլի 29-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 375 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 925 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 450 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 327 511 691 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.4076 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.4900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին