Նոյեմբերի 24-28-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 117,840,305 դոլար 429.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 133,481,811 ԱՄՆ դոլար 431.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
2014 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 45578 տոննա շաքարավազ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 62057 տոննայի դիմաց։ Արտադրության ծավալները նվազել են 26.6%-ով։
Հայաստան այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը՝ 819339 մարդ, Հայաստանում տեղավորվել է բարեկամների/հարազատների տանը կամ վարձով տրվող բնակարաններում։
Զգալիորեն նվազել է բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալը։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին բնակչությունն իրականացրել է 65.6 միլիարդ դրամի շինարարությունը, որը 21.8%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:
Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության արդյունքում երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառում նախատեսվող իրավական փոփոխությունները քննարկելու, հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ քննարկում։
Օրակարգում ԵՏՄ անդամակցության հետ կապված գործարարների մտահոգությունների և խնդիրների քննարկումն է՝ մրցակցային ոլորտի վերաբերյալ:
Միայն այս տարի Յունիբանկի «կոնվեյերը» ուսումնասիրել է ավելի քան 200 հազար վարկային հայտ, որից մոտ 50%-ը հաստատվել են:
«Վերջին տարիներին զգալի բարեփոխումներ են իրականացվել կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի ոլորտներում և այս աշխատաժողովը բարեփոխումների շարունակականությունն ապահովող հերթական քայլն է»,-նշել է Ալավերդյանը՝ հավելելով, որ ծրագիրը կազմվել է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմամբ:
Այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ համախառն ներքին արդյունքի ծավալը կազմել է 1 տրիլիոն 365 միլիարդ դրամ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 434.62 դրամ։
Այսինքն, եթե փոխարժեքը փոխվում է, դրամային արտահայտությամբ այդ պարտքն ավելի մեծ է դառնում ու ՀՆԱ-ում պարտքի տեսակարար կշիռն ավելի կմեծանա:
Ի.Զաքարյանի խոսքով՝ չկա ոլորտ որտեղ ՎՊ-ն վերահսկում իրականացրած չլինի:
Արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան մեկնած Հայաստանի քաղաքացիները` վերադառնալով Հայաստան, չգիտեն՝ իրենց հետ բերած ռուսական ռուբլին վերածե՞լ հայկական դրամի, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ ռուբլու փոխարժեքն այսօր բավական ցածր է, և մարդիկ հույս ունեն, որ առաջիկայում այն կբարձրանա:
Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նավթի համաշխարհային գներն այդքան անմիջական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ազգային դրամի փոխարժեքն այդքան կապված կլինի նավթի բորսայական արժեքի հետ:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրին:
«Արտահանողներն արդեն իսկ վնասներ կրել են՝ կապված այս փոխարժեքի հետ, ներկրողները հիմա տուժում են, որովհետև եթե դու ապրանք ես բերել, դրամով վաճառեցիր այդ նույն ծավալի դոլար չես կարող առնել, որ նորից գնաս ապրանք բերես: Արդյունքում, անպայման գնաճ է լինելու, և արդեն կա մեզ մոտ»:
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում հանդիպեց գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ
Որքան էլ տարօրինակ լինի, փորձագետներն ու ԶԼՄ-ները սկսեցին քննարկել ոչ այնքան դրամի արժեզրկման փաստը, այլև դրան հաջորդած ԿԲ հայտարարությունը: Պատճառն այն էր, որ անորոշությունը փարատելու ու շուկան լարվածությունից դուրս բերելու նպատակ ունեցող այդ հայտարարությունն ավելի շատ հարցեր էր պարունակում, քան պատասխաններ:
Դոլարի գինը երեկվա փոփոխություն չի կրել։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն 150 հազար դոլար։
Հարկային ծառայությունը 1-ից ավելի անգամ ստուգումներ կկարողանա իրականացնել միայն բացառիկ իրավիճակներում՝ խիստ ծանրակշիռ փաստարկների առկայության դեպքում և միայն վարչապետի թույլտվությամբ:
Հայաստանի ավիացիոն շուկայում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ռուսական ընկերությունները շուտով կարող են ամբողջությամբ նվաճել Հայաստանի ավիացիոն շուկան: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարուն արեց ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
ԱԺ հանձնաժողովներից, խմբակցություններից և պատգամավորներից ընդհանուր առմամբ ստացվել է 367 առաջարկություն, որից ընդունվել է միայն 45-ը:
168.am-ի տեղեկություններով` վաղը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այցելելու է «Նաիրիտ» գործարան: Գործարանի արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանի խոսքով՝ Զախարյանի այցելության նպատակը գործարանն աշխատացնելու և աշխատավարձի հարցը պետք է լինի. «Ուրիշ ի՞նչ նպատակ պետք է լինի»:
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 434 դրամ։
Գործարար ծրագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Խնկիկյան Ըդվանսդ Էլեքթրոնիքս» ընկերությունը նորաստեղծ ընկերություն չէ և ՀՀ-ում գործունեություն է ծավալում 2012 թվականից
Գագիկ Մակարյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ մեր տնտեսությունը դոլարային արժեքի առումով որոշի իր տեղը. կամ պետք է դոլարը թողնել ազատ, որ այն շուկայի պայմաններում որոշի իր տեղը, կամ՝ կիրառել նախորդ տարիների փորձը, երբ 480, 500, 520 դրամ/դոլար համարժեքության պայմաններում մեր տնտեսությունն իրեն ավելի լավ էր զգում, այսինքն՝ այստեղ կան խնդիրներ, որոնք ըստ Գ. Մակարյանի՝ պետք է նաև արտահանողների համար հաշվի առնել:
Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 49 մլն ԱՄՆ դոլարին համարժեք (Հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով) բյուջետային աջակցության վարկ «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» իրականացման համար:
Հ. Բաղդասարյանի խոսքով՝ վերջին տարիներին արտագաղթի ծավալների մեծացումը ևս պահանջարկի անկման կարևոր պատճառներից է. «Եթե այս երկու-երեք տարվա մեջ բոլոր ոլորտներում ծավալների թեկուզ թեթևակի աճ ունենք, ապա անշարժ գույքի ոլորտում աճի մեխանիզմներ չունենք՝ կապված ծավալների հետ: Այսինքն՝ ամենախոցելի ոլորտը մնացել է անշարժ գույքի ոլորտը, քանի որ և՛ կառուցապատման ծավալների անկում կա, և՛ իհարկե պահանջարկի»:
Խոսելով ԵՏՄ-ին ադամակցելու բացասական կողմերի մասին՝ Գ. Մինասյանը նշեց, որ մաքսատուրքերը, որոնք կան Հայաստանում և որոնք կան ԵՏՄ-ի անդամ մյուս երկրներում, տարբեր են. «Եթե մեր միջին կշռված մաքսատուրքը ներմուծվող ապրանքների համար 2.3 % է, ապա ԵՏՄ-ի համար՝ 8.9%, սա նշանակում է՝ միջին ապրանքները, որոնք մենք պետք է ներմուծենք, եթե որևէ այլ լրջագույն աշխատանք կատարած չլինեինք, մոտավորապես 5 %-ով կթանկանային այդ ապրանքների գները, սակայն մեզ հաջողվել է իրականացնել բացառություններ: 750 ամեն ազգային ապրանքատեսակենրի համար միջինը 5 տարիների համար ձեռք ենք բերել բացառություններ, և այդ ապրանքները կներմուծվեն ՀՀ ճիշտ այն մաքսատուրքերով, որոնք այսօր առկա են»: