Բաժիններ՝

Կառավարության որոշումը համապատասխանեցվում է ՀՀ օրենքին

ՀՀ կառավարությունը այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում՝ այն համապատասխանեցնելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2014թ. դեկտեմբերի 1-ի ՀՀ օրենքին: Այդ օրենքով արմատական փոփոխություններ են կատարվել վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստներին առնչվող հարաբերություններում, հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվել է մայրության նպաստի և այլն:

Նիստում հաստատվել են «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երրորդ փուլի վաճառքի պայմանները: Ծրագրի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում բաշխվել է 242 բնակարան: Սույն որոշումը վերաբերում է չբաշխված 25 բնակարանին:
Կառավարության որոշմամբ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում» ծրագրով հատկացված գումարից միջոցներ են հատկացվել «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» և «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթների նոր ծրագրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս