
Հունական բանկերի բաժնետոմսերը փլուզվել են 30%-ով

Աթենքի ֆոնդային բորսայում աճուրդը այօր բացվել է սակաչափերի նոր անկմամբ:
Բորսայի հիմնական ինդեքսը ընկել է գրեթե 5%-ով՝ մինչև 635,06 կետ:
Ընդ որում՝ անկման գլխավոր լոկոմոտիվ են դարձել հունական բանկերի բաժնետոմսերը: Մասնավորապես, Piraeus Bank-ի բաժնետոմսերը օգոստոսի 4-ին նվազել են միանգամից 30%-ով (0,28 եվրոյից մինչև 0,196 եվրո՝ 1 բաժնետոմսի դիմաց):
30%-ով էժանացել են նաև National Bank-ի բաժնետոմսերը, որոնց արժեքը ընկել է 0,84 եվրոյից մինչև 0,588 եվրո՝ 1 բաժնետոմսի դիմաց:
Eurobank SA բաժնետոմսերի փոխարժեքը նվազել է 29,7%-ով, Alpha Bank-ինը՝ 29,65%-ով:
Աթենքի ֆոնդային բորսան չի գործել այս տարվա հունիսի 29-ից օգոտոսի 2-ը:
Առևտուրը դադարեցվել էր այն բանից հետո, երբ Հունաստանի կառավարությունը, փորձելով սահմանափակել կապիտալի արտահոսքը, հայտարարեց բանկային արձակուրդներ: