
Բջջային կապի ոլորտի հասույթը նվազել է

2015 թվականի առաջին կիսամյակում ՀՀ բջջային կապի մատուցման ծառայություններից ստացված հասույթը կազմել է 46,3 մլրդ դրամ, ինչը 7,8%-ով ցածր է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Լարային (ֆիքսված) հեռախոսակապից ստացված հասույթը նախորդ տարվա համեմատ նվալել է 12,3%-ով և կազմել 9,8 մլրդ դրամ։
Հեռագրական ծառայությունների հասույթը նվազել է 4%-ով և կազմել 17,3 մլրդ դրամ։
Աճ գրանցվել է միայն ինտերնետ հասանելիության գծով։ Ոլորտի հասույթը հաշվետու ժամանակահատվածում աճել է 1,4%-ով և կազմել 15,6 մլրդ դրամ։