
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է

2015թ. երկրորդ եռամսյակում հանրապետություն է ժամանել1 256 917 զբոսաշրջիկ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.8%-ով: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ. երկրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 250 326 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.0%-ով: