Apple-ը կվերածվի բջջային օպերատորի

Apple կորպորացիան կվերածվի բջջային կապի վիրտուալ օպերատորի  (MVNO) ու կսկսի տրամադրել համապատասխան ծառայություններ, հայտնում է Business Insider-ը:
Քանի որ ընկերությունը չունի համապատասխան բջջային ենթակառուցվածքներ, այն ծառայությունները կգործարկի այլ օպերատորների ցանցերում:
Աղբյուրները հայտնում են, որ Apple-ը օլանավորում է գործարքներ կնքել բջջային կապի AT&T կամ Sprint օպերատորների հետ:

Չնայած MVNO-ի գործարկման նախապատրաստական աշխատանքներն սկսելուն, մինչև նոր օպերատորի ի հայտ գալուն կարող է նախորդել մոտ 5 տարի:
2015 թվականի ապրիլին նման նախագիծ գործարկել էր Google ընկերությունը: Այն օգտագործում է ամերիկյան Sprint, T-Mobile օպերատորների ցանցերը, ինչպես նաև Wi-Fi:

Ֆիրմային տեխնոլոգիան թույլ է տալիս սմարֆոններին միանալ երեք աղբյուրների՝ ընտրելով այն, թե որն է տվյալ պահին մատուցում ավելի որակյալ ազդանշան:

Տեսանյութեր

Լրահոս