
Իրանական գազը կարող է TAP-ի միջոցով հասնել Եվրոպա

Տրանս-Ադրիատիկ (TAP) գազատարը կարող է հուսալի երթուղի լինել Եվրոպա իրանական գազի մատակարարման համար: Այս մասին հայտարարել է առևտրատնտեսական ու մարդասիրական ոլորտներում ադրբեջանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Մեհդի Մոհտաշամին:
«Իրանը ուսումնասիրում է իր գազի մատակարարումների երթուղիները այլ երկրներ: Այդպիսի երթուղիներից է TAP-ը: Մենք արդեն անցկացրել ենք նախնական բանակցություններ Ադրբեջանի հետ ու որոշ աշխատանք կատարել ենք այդ ուղղությամբ: Իրանը հետազոտություններ է անցկացրել՝ կապված իր գազը Ադրբեջանի միջոցով Եվրոպա մատակարարելու հետ»,- հայտարարել է Մոհտաշամին:
«Մեկ ամիս առաջ SOCAR (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) Ռովնագ Աբդուլլաևը Թեհրան էր ժամանել, որի ընթացքում արդյունավետ բանակցություններ էր վարել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանի հետ: Բացի այդ՝ Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանին այցելել էր Ադրբեջան: Քննարկվել էր իրանական գազը Ադրբեջանի միջոցով Եվրոպա մատակարարելու հարցը: Իրանն ունի աշխարհում գազի ամենամեծ պահուստը, այդ իսկ պատճառով էլ հետաքրքրված է դրա արտահանմամբ»,- նրա խոսքերը մեջբերել է Trend-ը: